Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեջբերված հատվածների հաջորդականությունը որոշված է ըստ գրառման։

73 Այստեղ ինքնագրում և մեջբերման վերջին նախադասության «թուրքեր» բառի վրա դրված է ծանոթության նշան՝ աստղանիշ, սակայն ծանոթագրված չէ։

74 Մեջբերված քաղվածքում «(августа)» բառը ավելացրել է Թումանյանը (տե՛ս «Кавказский сборник, т. XXIV, стр. 10—11, «Материалы к истории персидской войны 1826—1828 гг.. Журнал военных действий против персидских войск в провинциях Бамбак и шурагель».

<«…օգոստոսի 9-ին գիշերվա 2-ից մինչև կեսօր (пополудни) Ղարաքիլիսայից դեպի Գյառգյառ դուրս եկավ գլխավոր ջոկատը մնացած ծանրություններով։ Իշխան Սևարսամիձեն վերջապահի հետ մնաց Ղարաքիլիսայում, մինչև ամբողջ շարասյունը ձգվեց Գյառգյառ տանող ճանապարհով, հետո, այրելով բոլոր շինությունները, նա միացավ ջոկա֊ տին: Հակառակորդը Համգաչիմանի կողմից դիտում էր մեր շարժումները, բայց ,մոտ չէր գալիս, զորքերը առանց կրակելու հասան Դարբաղ գյուղին, այստեղ հակառակորդի հեծելազորը սկսեց երևալ Դարբաղ գյուղից և, մոտենալով Բամբակ գետի խորխորատին, փոխհրաձգության մեջ մտավ մեր հրացանաձիգների հետ…»։>

75 Նույն տեղում։

76. Ինքնագրի լուսանցքում նշված է. «(նույն օրը—մեկ դաստա սալդաթ… Վ. Հ.-191 )»։

77 Ինքնագրում այստեղ դրված է ծանոթագրության նշան՝ աստղանիշ, բայց ծանոթագրված չէ։

78 <«Հուլիսի 26-ին… գնդապետ իշխան Սևարսամիձեն տեսավ պար֊ սից հեծելազորի պարսը, որ իր հետ բերել էր և սարբազներին, նրանք բոլորը իջել էին Ղշլաղ գյուղի մոտ սարից՝ Դարբադ գյուղից, իշխանը սկսեց նահանջել, պարսից հեծելազորն աշխատում էր շրջապատել նրան և կտրել Ղարաքիլիսայից, բայց չհասցրեց, և իշխանը մի քանի թնդանոթային և հրացանային կրակոցներով հասավ մինչև Ղարաքիլիսա. պարսիկներն այրեցին հացահատիկի մի քանի զեդ և Ղարաքիլիսայից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող մի ագարակ, հետո վերադարձան Ղշլադի մոտ, որը նույնպես այրեցին… իշխան Սևարսամիձեն հեռացավ Ղարաքիլիսա, և սկսեցին նախապատրաստվել պաշտպանության»:>

79 Գեներալ Կրասովսկու զեկուցագիրը գեներալ Պասկևիչին տես «Кавказский сборник», т. XXVIII, стр. 169, Рапорт Паскевнч, от 16-го октября 1827 года. № 1508. Косность Эривань».

<«...Բնակիչները վերադառնում են նախկին բնակատեղերը ինչպես Արաքսի այն կողմից, այնպես էլ թուրքական տիրապետություններից, ինչում