Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ գերեզման մտնելուց Հետո էլ ուզում է նրան այնտեղ գտնի. սա առանց ցավի կհրաժարվի՞ այդ կուսիցսերից։

Հավատա՞նք, որ առանց ցավի կհամաձայնի «ցամքիլ ծաղիկ Հասակի մեջ» այն երիտասարդը, որ Հիվանդության մահճում, մահվան ստվերից վախեցած, այնքան Հուժկու հայտնեց յուր «Տրտունջքը», [որ] այնպես Հանդուգն խրոխտաց յուր ճակտի վարդն ու աչերու բոցր խլող աստծո դեմ.

...Այժմէն թող շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պըլլվիմ անվանդ, մըռընչեմ անդադար,
Թո՛ղ անէծք մ՚ըլլամ ու կողըդ խըրիմ
Թո′ղ Հորջորջեմ քեզ «Աստվա՛ծ ոխերիմ»…
(Նույն, «Տրտունջք», 51 )։


Որ այնքան սրտառուչ Թախանձում է.

Ո՜Հ, կայծ տըվէք ինձ, կա՛յծ տվէք ապրի՜մ…
Ի՜նչ, երազէ վերջ գըրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, աստվա′ծ,
Արդյոք դամբանի մրուրո՞վ է գըծված…
Ո՜Հ, տրվէ′ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրե՜լ կ՝ուզիմ դեռ և ապրիլ ու ապրի՜լ…
Երկնքի աստղե՜ր, Հոգվույս մեջ ընկէ՚ք,
Կա՛յծ տըվէք, կյանք՝ ձեր սիրահարին հեք…

(Նույն, 52)։

Այնտեղ այնպես, այստեղ այսպես… Մեկ տեղ ասում Լ՝ ցավ չէ ինձ Համար, թե զրկվեմ սերից ու կյանքից, մյուս տեղ սիրո և կյանքի Համար ծառս է լինում աստծո դեմ։

Եվ երկուսն էլ ճշմարիտ են, վկա են մահն ու սերը, երկուսն էլ անկեղծ են՝ վկա է նրանց միջի ոգևորության հուրը: