Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5 Հայտնի է, որ Ալեքսանդր I թաջավորի մահից հետո իշխանությունն անցնելու էր նրա եղբորը՝ Կոստանդին Պավլովիչին։ Սակայն վերջինիս հրաժարականի պատճառով գահ բարձրացավ մյուս եղբայրը՝ Նիկոլայ Պավլովիչը;

6 Նախորդ ծանոթագրության մեջ նշված գահաժառանգությանը վերաբերող հարցերի մասին տե՛ս «Кавказский сборник», Т. XXII, ОТД. IV, стр. 1—5, 7—15;

7 В. Потто, «Кавказская война», т. 3, вып. I, 1901, стр. 20..

ՀԼերված խոստմանս նկատմամբ հավատարմությունը և Ռուսաստանի էական շահը ինձանից այդ են պահանջում։ Այժմ, երբ համարյա բոլոր լեռնական ժողովուրդները մեր դեմ ակնհայտորեն վրդովված են, երբ՛ հարցը վերաբերում է Եվրոպային, իսկ հատկապես Թուրքիայի հետ գործերը–հարկ է հնարավորին լափ ուշադիր զննել, ոչ խելամիտ կլինի մտածել Պարսկաստանի հետ կապերի խզման մասին կամ բազմապատկել փոխադարձ դժգոհությունները> ։

8 <Հանկարծ, անսպասելիորեն, խաղաղ հարաբերությունների շրջանում, առանց պատերազմ հայտարարելու, պարսիկները ներխուժեցին մեր սահմaնները Երևանի կողմիցի ։

9 Թումանյանի ակնարկը վերաբերում է հետևյալ խնդրին, նախորդ ծանոթագրությունում նշված աշխատության մեջ (էջ 3) հեղինակն անդրադառնում է Պարսկաստանում՝ անգլիացիների առևտրական գործունեությանը,

10 <Վերջերս ես վերադարձա Կովկասյան գծից, որտեղ պատժի են ենթարկեցի ապստամբած չեչեններին, բայց այստեղ պարսիկները անհամեմատ. անխիղճ են, առավել հանդգնությամբ սկսեցին հարձակումները մեր զորքերի վրա։

նրանք ընդհատեցին խաղաղությունը, մինչդեռ մեր կողմից գործադրվում էին բոլոր միջոցները՝ շարունակելու խաղաղ համաձայնությունը, ընդհատեցին այն ժամանակ, երբ թագավոր Կայսեր կողմից՝ սահմանների մասին բանակցությունների համար ուղարկված գեներալ իշխան Մենշիկովը գտնվում էր Պարսկաստանում և շահի կողմից բարյացակամ ընդունելություն էր գտեր Սարդարը զորքով մտել է Երևանի կողմից և ավազակային ձևով թալանում ու ոչնչացնում է խաղաղ բնակիչներին, կայսեր հպատակներին, գրգռում է և ուրիշներին ու դրդում դավաճանության։

Պարսից զորքերը ներս են մտել Ղարաբաղ և շահի որդիներից մեկը Արաս Միրզան, որ վաղուց ի վեր բարեկամաբար ընդունում էր իր մոտ բոլոր մեր կողմից փախած խաներին ու դավաճաններին, տանում է նրանց իր հետ խոստանալով վերադարձնել իրենց նախկին տիրապետությունները։

11 «Մըսկլլու» բառը «Վերք Հայաստանիի» 1897 և 1908 թթ. հրատարակություններում տպագրվել է «մոկլու». ուղղվել է՝ հիմք ունենալով