Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեպի 1858 թ. Հրատարակությունը (էջ 129) և բառի իմաստը։ Սույն աշխատության «Սխալներ» ենթագլխում (Էջ 229) նա գրում Է. «Մսկլլու, թե մոկլու։ Մոկլու-Макинок-конница: Մոկլու,, Мешкинекие шахсевянцы 1000 ձիավոր են տալի <…>»։

12 «Ֆրսանդ» բառը «Վերք Հայաստանիի» 1897 և 1908 թթ. հրատարակություններում՝ «Ֆռսանդ», ուղղվել է 1858 թ. հրատարակության հիման վրա (էջ 129)։

13 «Էսքան բանն»—ուղղված Է «Վերք Հայաստանի» 1858 թ. հրատարակության հիման վրա (Էջ 136): 1897 և 1908 թթ. հրատարակություններում եղել Է «Էս բանն»։

14 Տե՛ս Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, 1858, Էջ 129-131-

15. Ռուսերեն աղբյուրներում հաճախ օգտագործվում Է՝ Սևարսամիձի:

16 Այս պարբերության կողքին՝ լուսանցքում Թումանյանը նշել Է. «Ինչու ամեն մի հայ սիրեց ու ամեն հայ իմացավ «Աղասու պատմությունը»:

17 Ինքնագրում «Խղճմտանր» բառից հետո Թումանյանը տողերի միջև կարմիր մատիտով նշել Է. «հայերի դրությանը պատ<երազմից> առաջ (հանել), Երևանի պատերազմը հայ ժողովրդի մեջ <1 անընթ.> մեծ Ռուսաստանը հորձանք Էր տալիս դեպի Արևելք, և հայ ժողովրդի գործն Էլ նույնն Էր պահանջում»։

18՝ Տե՛ս նաև այս հարցին վերաբերող Թումանյանի հոդվածները՝ «Հայկական հարցն ու իր լուծումը», «Երեկվան պատմությունն ու այսօրվան իրականությունը», «Կարելին և ցանկալին», «Ահա թե ինչու» և այլն (տե՛ս Ս. հ. հ. 7, Էջ 8, 462, հ. 6, Էջ 362, 369)։

19 <Այժմ նա (Աբաս Միրզան) իր ժամանումով մեղ այնքան օգուտ բերեց, որ իր կոչման համաձայն պետք Է նվերներ ստանար գլխավոր հրամանատարից… հենց որ նա հասավ Երևանի բերդին, մեծ հաջողությամբ սկսեց գործել՝ հօգուտ իրեն, սարդարից վերցրեց տասներկու հագար թուման, ինչպես նաև բոլոր խաների, տանուտերերի և քյոխվաների վրա նշանակեց դրամական նվիրատվություն, ըստ կարողությաՆ, իսկ նրանց կանանց հրամայեց ներկայանալ իրենց կանանց՝ կարգին դրամական նվերներով. շքախումբը նույնպես վերցնում Էր ըստ հնարավորության…

Ըստ իրենց, նա լիովին իրավունք ունի պարգև պահանջելու, քանի որ ազատեց մեզ դժվարությունից և հանգստացրեց Վրասաանի ժողովրդին, իսկ իր ժողովրդին դարձրեց ավելի նվիրված և ստիպեց մեր նկատմամբ ունենալ ավելի վստահություն, քանի որ մեզանից ոչ մեկը չէր կարող նրանց այդպիսի ծառայություն մատուցել։

Նրա ողջ առատաձեռնությունն ու ողորմածությունը Երևանում այն էր, որ մի Իսմայիլ-Բեկի շնորհեց Աբարանի խանությունը, իսկ հայերին