Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ պետք է ներսը նայել։ Սի ծանր հոգեկան կռիվ կա, մի դրամա կա բանաստեղծի հոգում։ Այնտեղ կռվում, մրցում են զգայուն բանաստեղծն ու հայրենասեր քաղաքացին․ երկու տարբեր զգացմունքներ հոշոտում են բանաստեղծի սիրտը, մի երկվություն է առաջ զալի, և նա այս էլ է ասում, այն էլ։

Նա, որպես աստծո առաքյալ, խաղաղ վեհությամբ ասում է․

․․․Արյուն ոթելն չէ առաքինություն
Եվ ո′չ նա ազատ ոգու նըշան է․․․

(Գամառ-Քաթիպա)

Եվ հանկարծ, որպես հայրենասեր քաղաքացի, շուրջը նայելով յուր ցասման տենդի մեջ գոչում է.

…Արյուն ոթե թող հայը,
Աղաղակե միշտ ուռա․․․

(Նույն)։

Այս մի ներքին պատերազմ է, և հասարակության ծանր պիտույքը ճնշում է բանաստեղծի ոգևորության բարձր թռիչքը, ազգի վիճակը ծանրանում է սրտին և իջեցնում, տանում է մինչև այն առօրյա հոգսերի հրապարակը, որտեղ Ապոլլոնի քնար չի հարկավոր, այլ կոպիտ խոսքեր, գոռում–գոչում ։

Իր հասարակության և հայրենիքի ցավերից փոքրանում է բանաստեղծի ոգին, որ պետք է լայն լիներ, որքան տիեզերքը, նեղանում է հայացքը, որ պետք է թափանցող լիներ, որքան այդ տարածության խորությունը։

Նա նեղանում է արդեն, երբ որ բնության մեջ միայն մարդկային կողմն է զբաղեցնում նրան, այստեղ էլ ավելի նեղանում, ամփոփվում, սահմանափակվում է յուր փոքրիկ շրջանով, այդ շրջանի [հասարակական] հաշիվներով ու շահերով։ Դադարում է աստվածային կրակի քուրմ լինելուց։