Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նախագահը կարգադրում է վճռաբեկ դատարանի միացյալ նիստում քննարկել Լիժինի վարքագիծը, որից հետո առաջարկվում է դատի տալ նրան՝ մեղադրելով օրենսգրքի 362-րդ հոդվածով (Հր, 1912, № № 49, 51)։ Լիժինը հեռացվում է դատավարությունից, և գործ է հարուցվում քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով։ Սակայն քննությունը ձգձգվում է և ի վերջո դադարում ։

29 «Պատմեցին» բառից հետո Թումանյանը բաց է թողել օրագրի 44 էջ (11—55), որից հետո սկսել է կատարել գրառումներ բանտում ընթերցած իր գրքերից։

30 Թումանյանը բանտախցում ընթերցել և նշումներ է կատարել հետևյալ գրքերից (դրանցից երեքը պահպանվել են բանաստեղծի անձնական գրադարանում)։

ա.Շրադեր, Համեմատական լեզվաբանություն և նախնադարյան պատմություն, 1896, О. Шрадер, Индоевропейцы, СПб., 1913, ч. I И ч. II. (Թումանյանի անձնական գրադարանում՝ պահարան 6, № 251)։

բ.Р. Андерсон, История вымерших цивилизаций Востока. (պահարան 4, № 164)։

գ. «Всеобщая история литературы, под ред. Корша». Т. 1, ч.1.

դ.Ферран. Японские предания и сказки. С французского перевел Башанов, СПб., 1909.

31 Տե՛ս ծանոթագրություն 30, Բ):

32 Այստեղ Թումանյանը մեկ էջ (56) բաց է թողեԼ՝ հավանաբար այդ հատվածից կատարած գրաոումներր շարունակելու համար։

33 Տե՛ս ծանոթագրություն 30, Գ), Դ)։

34 Տե՛ս ծանոթագրություն 7։

35 Սուրեն անունը (առանց ազգանվան) հիշատակվում է Թումանյանի՝ 1911թ. մայիսի 26-ի հարցաքննության արձանագրության մեջ։ Թոլմանյանը նրան անվանում է ավադակ, որն իր համախոհներ ինչ-որ Մուշեղի, Խեչոյի, Սամսոնի և այլ անձանց հետ սպառնում էր բնակիչներին և Դաշնակցության անունից կարմիր կնիքներով դրամ պահանջում։

«Գյուղի բնակիչների և պատվավոր անձանց ժողովում,— ասում է Թումանյանը,— ես արժանի հակահարված տվեցի այդ թալանչիներին և կոչ արեցի չենթարկվել հակաօրինական այդ պահանջներին։ Բոլոր բնակիչները համաձայնվեցին։ Գյուղում ես չտեսա Սուրենին, բայց նրա համախոհները գնացին հաջորդ օրը»: («Следственные материалы по делу партии «Дашнакцутюн, գործ 7, հ. 5, էջ 429 — 435): ՀՀ ՊՊԿԱ ֆ. 95, ց.1,գ. 1, թ. 428—430)։

Բանաստեղծը խոստովանում է նաև, որ Սուրենին նա հանդիպել է ավելի ուշ գավառապետի մոտից Դսեղ վերադառնալու ճանապարհին։

36 Տե՛ս ծանոթագրություն 11։