Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ դարձյալ միևնույն վարչակազմը նրանց դեմ

[Խորամանկությո՞ւն]

Մինչև 1905 թիվը ես ոչ մի անգամ չեմ թողել իմ աշխատասենյակը հասարակական, ոչ գրական գործերի համար։

Իսկ 1905 թ., երբ սկսեցին այն սարսափները, որոնց անունն Է հայ–թաթարական ընդհարումներ, ես արդեն թողեցի իմ գրական խաղաղ աշխատանքը, բայց նորից ու նորից [այդ դժոխային] սպանությունների մեջ, հրդեհների մեջ զբաղված Էի խաղաղության և հաշտեցման գործով և կատարում Էի ոչ թե կուսակցական մարդու գործ, և նույնիսկ ոչ թե հայի, այլ մարդու…

[Առաջին իսկ քայլերից բացահայտում Էի թաթարների կողմից կատարվող սպանությունները և սկսում Էի իմ] և այն սպիտակ դրոշակը, որն անկարգությունների ամբողջ ժամանակամիջոցին ես բռնել Էի իմ ձեռքում, երբեք բաց չեմ թողել իմ ձեռքից, ոչ Ղարախաչի հրդեհի առջև, ոչ այն ժամանակ, երբ հարձակվում Էին, ոչ նույնիսկ այն սարսափելի գիշերը, երբ թաթարները [հարձակում գործեցին] շրջապատել Էին Շուլավերը, որտեղ գտնվում Էին կինս և երեխաներս և ուզում Էին մորթել։

Ինչ վերաբերում Է կուսակցական մարդկանց, ես բացահայտ գործել եմ նրանց դեմ, ովքեր կրքեր Էին բորբոքում, նրանց դեմ, ովքեր զբաղվում Էին շորթելով, ի վերջո նրանց դեմ, ովքեր սարսափից գունատված գյուղացիներին բացատրում Էին իրենց սոցիալիստական հայացքները—լինի նա դաշնակցական, թե սոցիալ-դեմոկրատ, ինչի մասին իր ժամանակին խոսեց մամուլը։

Ինքնապաշտպանություն—Իսկ ինչ վերաբերում Է ինքնապաշտպանությանը, որը կար բոլոր այն գավառներում, որտեղ վտանգ Էին զգում կամ պայքարում—դա արդեն տեղի Էր ունենում վարչակազմի գիտությամբ ու համաձայնությամբ (օրինակ՝ Ղազախ, Հովհաննես Թումանյան)։

Իսկ մեզանում [չկար ինքնապաշտպանություն] չէր զարգանում և չէր տարածվում պաշտպնությունը ուժեղ էր և [ես սկսեցի իմ գործունեությունը] ես միշտ ժողովրդի մեջ և ժողովրդի հետ։

Եվ ես սկսեցի իմ գործունեությունը ոչ թե, ինքնապաշտպանությունից, այլ պաշտպանությունց։ Այսպես, իմ առաջին գործը եղավ <...>