Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահականություններին և սեփական հաճույքներին։ Հայտնվեց մեկ այլ վանքում։ Ընկերներից մեկը նրա գլխին խաղ խաղաց: Բռնեց ու նետեց նրան վերև, գլխապտույտ առաջացնող բարձունքին, ծառեր պոկեց, դարսեց վանքի շուրջը և այրեց (քույրը մեռավ)։ Մեկ։ Բենկեն իր հոգում մարտական կիրք զգաց, մարտնչել, մարտնչել, կռվել, կռվել — ահա նրա երազներում գերիշխող իդեալը։ Եվ հաղթեց նրան Տիտգենսենը։ Նա իր համար պատիվ համարեց լինել Տիտգենսենի ծառան և ամբողջ կյանքը լինել նրան նրվիրված և հավատարիմ։ (Հիշեցնում Է Մհերը և խմոր ուտող եղբոր հեքիաթը - հայերեն Է)

ճապոնական առասպել
Տակա-մագահարա - երկինք
Մագահար - Մգեր - Մհեր
կրտսեր եղբայրը (Ամատերասա) - Սեսանո-միկոտո
Սեսան-Սասուն-Սանասար


Քրոջ պահանջով աստվածները պատժում են եղբորը և երկնքից երկիր են նետում Աեսունոյին (միկիտո)։ Նա ընկավ Եդեմի (Իդյեմո) երկիրը, այժմ Խինո-Կավակամի կոչվող տեղը (ճապոնիայում)։ (Յատամսա հրեշը)

Պաշտպանություն — ռուսական պետություն

Ինքնապաշտպանություն — Անցյալում գլխավորում էին — հայ իշխաններն ու մելիքները, և երազում հայկական ինքնապաշտպանության մասին։ Նրանցից հետո [հայ] հոգևորականները և եպիսկոպոսները, ռուսները [(ռուսները, որոնք մտահոգված Էին Էջմիածնի առաջնորդի ազատագրմամբ) ] Ներսես, Գրիգոր, Մարտիրոս: Վերջին շրջանում գործի անցավ մտավորականությունը, որի մի մասը կրթվել Էր ռուսական համալսարաններում և ցանկանում Էր հեղափոխության ոգին պատվաստել հայկական ինքնապաշտպանությանը և ահա դուրս եկավ ահա [այդ] այսպիսի շիլափլավ։

Կեղծ վիճակ
Էջ 1203, փաստաթուղթ 68
նույն փաստաթուղթը 1079
ինչպես 4 կետ
ինչպես արդեն ծախս
2844 — 5 Ուդունյարում
ավագ փեիխանյանի սպանությունը

Ղազախի շրջան
6 - ամսյա նախահաշիվ

Մարդը կարող Է թաքցնել ինքն իրեն դատարանի առաջ

Հայ-թաթարական ընդհարումներ

Ես չէի թողնի իմ աշխատասենյակը, եթե չլիներ այն դժոխային տեսարանը, որր կոչվում է հայ-թաթարական ընդհարում։ Դա ինձ համար արդեն