Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցրել կամավորական խմբերը։ Երկու դեպքում էլ տարածված լուրերին նախորդել են ռուսական բանակի և Հայ կամավորների համատեղ ջանքերով ձեռք բերած հաղթանակները։ Ականատես լինելով հայ մարտիկների անձնազոհ կռիվներին՝ ռուս զորավարները համոզվել էին, որ կամավոր խմբերը կարող են նախադեպ դառնալ՝ ստեղծելու ազգային բանակ և պահանջելու ինքնավարություն։ Այդ էր պատճառը տարածված կեղծ լուրերի, որոնք և հիմք հանդիսացան ի վերջո ցրելու կամավորական խմբերը։ Նույն նկատառումները որոշակի դեր խաղացին նաև 1915 թ. Վանի և շրջակայքի անակնկալ գաղթի ժամանակ, որից հետո գաղթականությունը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում՝ էջմիածնում, Երևանում և այլուր։

Թումանյանը Վան մեկնել է Հունիսի 6-ին, հասել է 12-ին, մնացել մինչև նույն ամսի 25-ը։ Այնուհետև հուլիսի 28-ին մեկնել է Էջմիածին՝ գաղթականության գործը տնօրինելու ծանրագույն պարտակնությունը իր վրա վերցնելով։ Վերադարձել է սեպտեմբերի 8-ին կամ 9-ին (երկու ուղևորությունների և Էջմիածնի գործունեության մասին մանրամասները տե՛ս Լուսիկ Կարապետյան, Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը (դրվագներ), Ե., 1992, էջ 96—174)։

Օրագրային սույն գրառումներն արված են ուղևորությունների ընթացքում և էջմիածնում գործելիս։ Թեպետ գրված են շտապ, հապճեպ, ոտքի վրա, որի հետևանքով շատ նշումներ անհասկանալի են, տեղ-տեղ անընթեռնելի, անավարտ, բայց ունեն պատմաճանաչողական մեծ արժեք և շատ կարևոր են Թումանյանի ազգանվեր գործունեությունը լուսաբանելու առումով։

Ինքնագրերը պահպանվում են ԳԱԹ, ԹՖ, № 257, 258։

Առաջին ուղևորության օրագիրը տպագրվում է աոաջին անգամ։

Երկրորդը և էջմիածնի գրառումները հրապարակվել են ՈԻՀ 2, 362 —382։

Տպագրվում են մասնակի կրճատումներով, որոնք ցույց են տրվում <...> նշանով։