Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Առաջին անգամ տպագրվել է ՊԲՀ, 1966, № 1, էջ 175 — 184 (էդ. Ջըրբաշյանի ծանոթագրություններով) , ապա՝ ՈՒՀ 2, 407—420։

Տպագրվում է ինքնագրից։ Առանձին հատվածների դասավորության խնդրում հետևել ենք ՈՒՀ 2-ի հրատարակությանը։

1 Մանկական հիվանդություն։ Աշխենի ձեռագրում նշված է. «ունեցել է, գլխին էլ չորացած տեղեր կան. Իսկուհի»։

2 Հայտնի են Թումանյաննեբի գերդաստանի տարբեր տոհմանուններ՝ Մամիկոնյաններ, Տերսանք, Սուլեյմանանք, Մեհրապանք, Յուզբաշոնք, Դուզղունի աղդ, Լուսավորչի ազգ։ Բանաստեղծի պապի՝ Հովհաննես աղայի անունով նրանց կոչել են նաև Ադոնց տուն։

3 Թումանյանի ավագ մորեղբայրը։

4 Աշխենի ձեռագրում ծանոթագրված է. «Նանի ախպոր Սարոյի տզան»։

5 Գրիգոր Թումանյան (ծնվ. 1850.-մահվան թվականը հայտնի չէ). գյուղի տիրացուն, բանաստեղծի կրտսեր հորեղբայրը և նրա առաջին ուսուցիչը, որի դպրոցում գրաճանաչություն է սովորել մնալով այնտեղ մի քանի ամիս, հավանաբար 1877—78 ուս. տարում։ Հիշվում է նաև «բիձա Գրիշկա» անվանումով։

6 Սահակ վարժապետը (Սահակ Տեր-Հովհաննիսյան) Թումանյանի ազգականներից մեկի փեսան, դսեղ գյուղի տիրացու։ Բանաստեղծն իր ըսկըզբնական ուսումնառությունը շարունակել է նրա դպրոցում, որի կազմակերպման նախաձեռնողը եղել է մայրը։ Այս մասին նա պատմում է իր «ինքնակենսագրության» մեջ (ՍՀ 6, 142—144)։

Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանի ուսումնառությունը տևում է, ամենայն հավանականությամբ, մինչև 1878—79 թթ., որից հետո մեկնում է Զալալադլի:

7 Թագուհին բանաստեղծի հորեղրոր՝ Մամի կինն է։

8 Աշխենի ձեռագրում այս անվան վերևում ծանոթագրված է. «Օհանես աղի ծառայողը-деншик շատ ծաղրածուներ»։

9 Մոմակալ։

10 Պատրույգ կտրելու հատուկ մկրատ:

11 Թումանյանների այգեպանը. Աշխենը ծանոթագրել է «բաղմանչի»։

12 Ալխոն բանաստեղծի պապի՝ Օհաննես աղայի խորթ եղբայրն էր։

13 Աշխենը այստեղ ծանոթագրել է. «միշտ տանը կռիվ էր լինում»։

14 Աշխենը իսկուհու պատմածից հիշում է հետևյալ միջադեպը, կապված լոռեցի իգիթների՝ Օսմանի և Ալեքի հետ. «Ալեքի եղբայրը չոփուռանց տղաների քրոջ տղին սպանել էր, Օսմանն էլ միշտ վախում էր, մտնում էր միշտ տունը, մենք էլ էինք վախում. Չոփուռի տղաները Օսմանին սպանում են»։

15 թումանյանի մանկության ընկերներից, «Իմ ընկեր Նեսոն» պատմըվածքի հերոսի նախատիպը։