Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանկուց բանաստեղծը մեծ հետաքրքրությամբ լսել է տատի պատմած զրույցները այդ մարդու մասին և հետագայում, գրելով «Քաջերի կյանքից» ստեղծագործությունը, այնտեղ օգտագործել է նրա կենսագրության հետ կապված մի դրվագ (ՍՀ 5, 19 — 26):

36 Հովակիմ Թումանյանցը՝ Օվագիմ (նույն ինքը աղա֊Օվակիմ Յուզրաշի) բանաստեղծի տոհմի նահապետներից էր, Մեհրաբի որդին։ XIX դարի աոաջին քառորդին Լոռու սահմաններում (դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա) պաշտպանել է ժողովրդին լեգգիների հարձակումներից։ Իր քաջագործություններով ու սխրանքներով հատկապես աչքի է ընկել 1826— 28 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ Այդ պատմությունները ավանդաբար անցել են սերնդից սերունդ՝ նրան հռչակելով «Լոռու ձորերի Աստված»։

Խ. Աբովյանն իր «Վերը Հայաստանի» վեպում անդրադարձել Լ Հովակիմի հերոսական կերպարին։ Հայտնի է, որ 1826 թ. հուլիսին, երբ Աբովյանը վերադառնում էր Թիֆլիսից էջմիածին, արդեն սկսվել էր ոուս֊պարսկական պատերազմը, և նա ստիպված մի քանի ամիս մնացել է Լոռում՝ ականատես, նաև մասնակից պատերազմական գործողություններին։ Այստեղ էլ նա ծանոթացել է Հովակիմ Թումանյանցին (այս մասին մանրամասն տե՛ս Ա. Ինճիկյան, 33 — 35)։

37 Տե՛ս № 2 ծանոթագրությունը:

38 Համաձայն տոհմական ավանդության՝ Թումանյանները սերել են Մամիկոնյաններից, որոնք, ինչպես հավաստում է հայոց պատմությունը, X—XI դարերում Տարոնից գաղթել ու բնակություն են հաստատել Լոռում։Նրանց կատարած սխրագործությունների վկայությունն են պահպանված պատմական հուշարձաններն ու ավանդությունները։ Ինքը՝ Թումանյանը, իրեն համարելով այդ տոհմից սերված, որոշ նամակներ կնքել է «Թումանյանց — Մամիկոնյան» և թարգմանելով Լերմոնտովի «Իղձ» բանաստեղծությունը, բնագրի «արևմուտք» բառը փոխարինել է «Տարոնով»։

Թերևս այս մասին գյուղում շրջող պատմություններն է ակնարկում բանաստեղծը։

39 Մամը Թումանյանի հորեղբայրն էր, գյուղի առաջին մաճկալը։

40 Բլուր, որ գտնվում է Դսեղի հյուսիսարևելյան կողմում։ 41 Տե՛ս № 5 ծանոթագրությունը։

42 Ժամանակին բանաստեղծի նախնիները ձեռք էին բերել իրենց տոհմի ազնվական ծագումը հավաստող տարբեր փաստաթղթեր, որոնք պահվում էին Դսեղում՝ մինչև 70֊ական թվականների կեսերը։ Այնուհետև, ինչպես ակնարկում է բանաստեղծը, այդ վավերաթղթերը անգիտության պատճառով կորել են, փրկվել են միայն մի քանիսը։ Այս մասին, Աշխենի վկայությամբ, միշտ ցավով է հիշել Թումանյանը:

Աշխենի արտագրության մեջ ծանոթագրվող տողերի ներքևում դրված է.