Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Տատը բաժանվել Է, գնացել Է Գրիշիկի մոտ՝ իբրև փոքրի և բոլոր թղթերը, խաչերը և այլն տարել Է հետը»։

43 Բանաստեղծի հոր՝ գերազանց հրացանաձիգ լինելը հավաստում Է Վրեն Տաշրացին (Վերանյան Հովհաննես)՝ իր հուշերում պատմելով. «<...> Ասլանը՝ ապագա տեր Թադևոսը, լավ հրացանաձիգ, քաշ ու ճարպիկ ձիավոր, լավ ընկեր, լավ մարդ, կատակաբան ու սրախոս»։

Նույն հուշերի ավելի ընդարձակ տարբերակում նա կրկին վկայում Է. «1905 —1906 թթ. ազգամիջյան ընդհարումների օրերին տեղի ունեցած մի զինամրցության ժամանակ բանաստեղծը տարավ առաջին մրցանակը՝ որպես քաջ ու աննման հրացանաձիգ. նա մետաքսե թելից կախված մատանու միջով անվրեպ ու շեշտակի խփեց նշանին» (ԹԺՀ, 309, 936, 937):

44 Բանաստեղծի պապը՝ Հովհաննես ադան, ոչ միայն աչքի Է ընկել մարտական սխրանքներով 1826-28 թթ. ռուս - թուրքական և 1853 — 56 թթ. Արևելյան (Ղրիմի) պատերազմներում, այլև գործուն մբանակցություն Է ունեցել 1838 — 39 թթ. Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոյի ճանապարհների շինարարական աշխատանքներին։ Հատկապես հիշվում Է Լոռում՝ Ծաթեր գյուղի ճանապարհի շինությունը (այս մասին տե՛ս Ս. Վ. Ջալալեանց, ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս, 1842, Էջ 104):

45 Ակնարկում Է 1877 թ. ռուս–թուրքական պատերազմը։

46 «Կարմիր Էր» անվանում Էին Դսեղի շրջակա քարայրներից մեկը։

47 Դսեղի շրջակայքի տեղանուններից։

48 Նշված աշխատությունը բանաստեղծի՝ մանկության շրջանում կարդացած առաջին գրքերից Է։

49 Վերմակ։

50 Բալոն Դսեղ գյուղի ժամհարն Էր,

51 Պատրույգ։

52 Ծիլկուսը ձկնորսական հարմարանք է։

53 Լոռվա շրջակայքի լեռներից։

54 Մինչև այստեղ մեկ ամբողջական ինքնագիր Է։ Շարունակությունը՝ «Ջալալօղլի» մինչև «Մանկության շրջանը»՝ նորից ամբողջական։ Դրանից հետո առանձին հատվածներ են, որոնց դասավորության հարցում հետևել ենք ՈՒՀ 2-ի հրատարակությանը։

55 Ջալալօղլին Բորչալուի գավառի վարչական կենտրոնն Էր։ 1879 թ. ուշ աշնանը բանաստեղծին և իր եղբորը՝ Ռոստոմին հայրը տանում Է Ջալալօղլի ուսումը շարունակելու նպատակով։ Նրանք ընդունվում են տեղի երկսեռ դպրոցը, որը լավագույնն Էր մյուսների հետ համեմատաօ։

56 Հիշատակվող տողերը Նահապետ Ռուսին յանի հաւանի «Կ իլիկ ի ա» երդից են։

57 1884 թ. Թումանյանը Թիֆլիսում ծանոթանում Է և մտերմանում թիֆլիսեցի մասնավոր փաստարան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի, իսկ հետագայում նրա անդրանիկ զավակի՝ Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանի հետ