Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բ

Նախընթաց վկայությունները մի որոշ գաղափար են տալիս այն ժամանակի հայոց կյանքի մասին ընդհանրապես: Այն [կյանքը] դարերով թմրած ու քարացած մի դրություն էր, որի փոփոխությունները եղել էին միայն անընդհատ թշվառություններ, որոնք [և] միշտ ավելի ցած էին իջեցրել նրա բարոյական [ընդհանուր] մակերևույթը և շարունակ արգելք էին [եղել] դարձել նրան բարձրանալու, շարժվելու։ Ավանդական համոզմունքներն ու հասկացողությունները որդոց որդի [բռնացած] կաշկանդել էին մարդկանց խելքն ու միտքը, դարերով սրբագործված սովորությունները, վարք ու բարքը, անհատական, ընտանեկան, ազգային, կրոնական գաղափարները մեկ էին, [ամեն տեղ] բոլորը մի տեսակ էին զգում ու մտածում, հաշտ ու համաձայն իրանց բոլոր հայացքներով, միապաղաղ [քարացած] ձուլված մի վիճակի մեջ, մի մարմին յուր դարավոր անփոփոխ ադաթներով, մի թշվառ ներդաշնակություն։ Նա ուներ յուր բարձր ուսումը. այդ խրթին գրաբար գիտենալն Լր, ճարտասանությունն էր, Թեսավրոսն էր և այլն—նա ուներ յուր ուսումնարանն և ուսուցման եղանակը — յուր օդան ու խալիֆան՝ «օրհնած» ֆալախկայով, [նա ուներ հասարակական գործեր վարելու օրենքն ու եղանակը, նա] ուներ յուր բժշկական [գիտությունը] հմտությունը, հեքիմները, պառավները և զանազան բժշկական խոտեր ու մահլամներ,[նա ուներ յուր բարոյական տեսակետը, որ գլխավորապես սեռականի շուրջն էր պտտում. նա ուներ յուր կինը, որ տղամարդու <…>:44

[որ կազմում էր այս բոլորի հետ մի ներդաշնակություն — այդ]։

Վերջապես նա ուներ յուր բանաստեղծությունը՝ [որ յուր մեջ] խոր ու խրթին բառերի մի ճարտարվեստ կուտակումն [էր], որի նյութն ու առարկան զանազան վերացական և խորհրդավոր փիլիսոփայություններ էին կամ