Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Լոռու Մարց, Շամուտ, Աթան, նաև Քարինջ վանքապատկան հողերի կառավարիչ։ Շուտով նա սկսում է որոշ խստություններ տեղի գյուղացիների նկատմամբ, որ գրգռում է նրանց։ Գնալով հակասությունները խորանում են՝ հիմնականում տարեկան թուրքերը մթերքի փոխարեն դրամով գանձելու պատճառով, որ կատարվում էր էջմիածնի հոգևոր կառավարության կարգադրությամբ։ Փոխհարաբերությունների հետզհետե ավելի սրբվելու հետևանքով թշնամական դավերի զոհ է դառնում Ռոստոմ Թումանյանը։ Նրան սպանել են 1915 թ. սեպտեմբերի 15֊ին (ԹԺՀ, 40, 913)։

62 Արտավազդը (Արտիկ) բանաստեղծի որդին էր (1894—1918)։ Զորակոչվելուց հետո, որպես քաղաքների միության աշխատակից, 1916 թ. մեկնել է Վան և 1918 թ, սպանվել Վանի վերջին գաղթի ժամանակ։

63 Թումանյանն իր առաջին ուսուցիչ համարում է Լոռվա հրաշագեղ բնությունը, որ մեծ ազդեցություն է թողել նրա՝ որպես բանաստեղծի ձևավորման վրա:

64 Այս հատվածում Թումանյանը նշում է իր գեղարվեստական երկերի որոշ հերոսների, նրանց նախատիպերի անունները, հիշատակելով որոշ անձանց կամ դեպքեր, որ առնչվում են այս կամ այն երկի ստեղծման պատմության հետ։

65 «Մարոն» պոեմի հիմքում ընկած է բանաստեղծի մանկության օրերին գյուղում պատահած մի իրական դեպք։

66 Տես № 16 ծանոթագրությունը։

67 Թուրք ավազակների դեմ կռվող Լոռու իգիթներից (տե՛ս Իսահակ Հարությունյան, Ներսիսյան հոգևոր դպրոցի սաների աոաջին դպրոցական ճանապարհորդությունը, Տփխիս, 1894, էջ 54 , 55. նաև՝ № 14 ծանոթագրությունը):

68 «Անուշ» պոեմի մտահղացման հիմքում նույնպես դրված են եղել Լոռում բանաստեղծի մանկության օրերին կատարված որոշ դեպքեր։

69 Քեռի Իսային Թումանյանի մորեղբայրն Էր, որից լսած առակների ու ավանդությունների հիման վրա, ինչպես վկայել Է բանաստեղծը, գրել Է իր երկերից մի քանիսը, այդ թվում՝ «Արծիվն ու Կաղնին», «Անբախտ վաճառականները», «Շունն ու կատուն» (տե՛ս Ն. Թումանյանի մանկությունը և պատանեկությունը, Էջ 31 )։

70 Ղոխնանց պապը այգեհատցի հեքիաթասաց ծերունի Էր, «Հառաչանք» պոեմի այգեպանի նախատիպը, որին, ինչպես նաև Չոփուռի տղաներից կրտսերին՝ Ռամազին անձամբ ճանաչել Է Թումանյանը:

Չոփուռի տղաները 1880-ական թվականներին իշխանության դեմ ըմբոստացած գյուղացի եղբայրներ Էին, որոնց վարքազիծը ներշնչեց Թումանյանին գրելու «Հառաչանք» պոեմը։ նրանց պատմությունր բանաստեղծը լսել Է Ղոխնանց պապից՝ 1884 թ. ամռանը՝ համաձայն «Հառաչանքի» առաջին տարբերակի ինքնագրում թողած գրառման. «1884 թ. Ղոխնանց պապի