Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դափում Գրիշկի հետ Չոփուռի տղերանց հետ գնալուց մի քանի օր հետո» (ՍՀ 3, 509 — 512)։

71 «Փարվանա» բալլադը Թումանյանը դրել է 1902 թ. Արասթումանում: Ավանդության նյութը նրան պատմել է իր նախկին դասընկեր, հետագայում մանկավարժ ու լեզվաբան Գրիգոր Վանցյանը։ Իր ծոցատետրերից մեկում նա նշում Է. «Գրիգորն Է լսել Ախալքալաք. Փարվանա (կրակի թիթեռ)։ Թագավորը մի աղջիկ Է ունենում, ասում Է ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս Է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում» (տե՛ս ՍՀ 2, 558, 559)։

72 Թումանյանը նկատի ունի Գ. Հովսեփյանի «Փշրանքներ» (Թիֆլիս, 1892) և Երվ. Լալայանի «Ջավախքի բուրմունք» (Թիֆլիս, 1892) բանահյուսական ժողովածոլներր։

73 «Թմկաբերդի առումը» պո՛եմը Թումանյանը գրել է 1902 թ. Արասթումանում (տե՛ս ՍՀ, 543, 550)։ Ավանդությանը նա ծանոթ Էր նշանավոր ազգագրագետ Երվ. Լալայանի Հիշյալ «Ջավախքի բուրմունք» ժողովածուի միջոցով։

74 Կատարված նշումները վերաբերում են իր կենսագրության կարևոր տարեթվերին ու իրադարձություններին՝ ծնունդ, ուսումնառություն, ծառայություն, ամուսնություն։