Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրոնական աստվածաբանական խնդիր։ Այդ բանաստեղծության գլխավոր պայմանն ու արժանիքն այն էր, որ այնքան խրթին ու մութ լինի, որ ընթերցողը դժվար հասկանա։

Օրինակներ45.

[Ահա] այդ մի այսպիսի աշխարհ մտնում է մի նոր հոսանք, երևում են նոր անհատներ, որոնք զգացումով ու զարգացումով բոլորովին տարբեր ու խորթ են ընդհանուրին և միանգամայն հակառակ են իրա`նց հասկացողություններով ու հայացքներով։ Արդ, ինչ պետք է անի այսպիսի նոր անհատը։ Երևակայեցեք, որ դա մի Հրապարակախոս է՝ անունը Ս. Նազարյանց։ Գործի մեջ մտնելով, յուր հասկացողության բարձրությունից նա [տեսնում է] նկատում է բոլոր պակասավոր կողմերը և տեսնում է, [թե ինչպես] որ այնքան սերտ են կապված դրանք իրար hետ, որ չի կարելի մեկին hասնել, մյուսը թողնել, այդ մինչև անգամ անկարելի է և անբնական։ Պետք է այնպես տանել, որ ամբողջության մեջ մի հայտնի ներդաշնակություն լինի և չխանգարվի, հրեշավոր չդուրս գա, չդառնա։ ԵՎ ահա նա սկսում է մի մենակ, անօգնական մոր նման, որի զավակները դեռ փոքր են, և ինքը՝ մենակ, ամեն բանի էլ հասնել, ամեն բան էլ անել։ Եվ հրապարակախոսություն է գրում, և դասագիրք է կազմում, և գիտություն է ավանդում, և ոտանավոր է գրում, և պիեսներ է թարգմանում, և պատմություն է սովորեցնում․ նա ամեն բան անում է, իհարկե, մնալով գլխավորապես հրապարակախոս։

Այժմ երևակայեցեք, որ այդ նոր մարդը մի բանաստեղծ է՝ մի Ս. Շահազիզ, մի Մ. Թաղիադյան կամ մի Խ. Աբովյան, մի Աղայան։ Նա եկել է բոլորովին ուրիշ [մի] երգ է երգում, բայց նրան ոչ լսող կա, ոչ հասկացող։ Նա ստիպված է իրան համար ունկնդիրներ ու հասկացողներ գտնել, ստեղծել, հասկանալի դարձնել յուր երկը։ Եվ ահա, դրա համար պետք է առաջ մարդիկ, ժողովուրդ պատրաստել։ Առաջ է գալիս մի անխուսափելի, կարևոր գործ՝ ուսումնարան. և ահա բանաստեղծը դարձավ մանկավարժ, վարժապետ