Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. ՆԱ ՊԵՏՔ Է ՇԱՐԺԻ

(էջ 459)

Այս հոդվածի՝ Թումանյանի գրչին պատկանելը որոշվել է ինչպես նրա լեզվաոճական առանձնահատկություններով, այնպես էլ հեղինակի խոստովանությամբ, որ այս կոչի հեղինակը ինքն է (տե՛ս «Հրապարակական հարց», սևագիր հոդվածը սույն հատորում)։

Տպագրվել է Հր, 1910, № 265, նոյեմբերի 27:

1 Արձանի գործը ձեռնարկել է Բաքվի հայոց կուլտուրական միությունը և տարբեր քանդակագործների խնդրել էր ուղարկել նախագծեր: Շիրվանզադեն ու Բաշինջաղյանը առաջարկում էին մրցույթ հայտարարել՝ ներառելով նաև օտարազգի քանդակագործների։ Նրանց հետ վիճում էր Հակոբ Տեր-Գրիգորյանը՝ դեմ դուրս գալով թե՛ օտարազգի քանդակագործի նախագծով հայ ազգային գրողի արձանը կանգնեցնելու և թե՛ մրցույթ հայտարարելու ծրագրին։

2 Թումանյանի այս կոչը, ինչպես նաև նրա՝ ստորագրված «Ամենքը միասին» հոդվածը անմիջապես արձագանք են գտնում և արդեն նոյեմբերի 28-ին և 30-ին «Հորիզոնի» նվիրատվություններ» ընղհանուր խորագրի տակ տպագրվում են հայտարարություններ Թումանյանի, Ան. Աբովյանի. Աևդրակ Մանդինյանի, Եդիա Միքայելյանի և այլոց՝ այդ նպատակին կատարած նվիրատվությունների մասին։ Թումանյանի կոչից ուղիղ մեկ ամիս հետո հավաքվել էր 409ռ. 15կ. (Հր, 1910, № 293)։

2. ՀԻՆ ՑԱՎԸ

(էջ 460)

Տպագրվել է Հր, 1910, № 267, նոյեմբերի 30։

1 Մամուլից տեղեկանալով, որ Հայոց հրատարակչական ընկերությունը Հովհաննես Թումանյանին առաջարկել է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր» պոեմը, Շիրվանզադեն գրում է «Պետք է շարունակել» հոդվածը, որը հայերի ու վրացիների մշակույթների, գրականության փոխադարձ ճանաչման, ուսումնասիրման անհրաժեշտության, ազգերի բարեկամության