Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր մանկության տարիներին, ժողովուրդների բարեկամության գաղափարը։

Հոդվածի՝ Թումանյանի գրչին պատկանելը հաստատվում է թե բովանդակությամբ և թե ոճական առանձնահատկություններով, մի շարք այնպիսի արտահայտություններով, որոնք զուտ թումանյանական են։

5. <ԵԹԵ ՄԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ…>

(էջ 465)

Տպագրվել է Հր. 1911, № 2, հունվարի 4։

6. <ԴԱՐՁՅԱԼ ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԶԱՆԻ ՄԱՍԻՆ> (Էջ 466)

Տպագրվել է Հր, 1911, № 72, ապրիլի 5։

1 Կոչը լույս է տեսել 1910 թ. նոյեմբերի 27-ին (տե՛ս սույն հատորի «Նա պետք է շարժի» հոդվածի ծանոթագրությունը):

7. <ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՊԱՐԵԶՆեՐ ԿԱՆ> (էջ 467)

Տպագրվել է Հր, 1911, № 76, ապրիլի 14։

1 Այդ ուրախալի հանգամանքը թերթի նյութական վիճակի քիչ թե շատ բարելավումն էր՝ պայմանավորված մեծահարուստ Համբարձում Մելիքյանի օժանդակությամբ, որի մասին Թումանյանը ոգևորված տեղյակ է պահում Ալ. Ծատուրյանին և Գալուստ Տեր–Մկրտչյանին՝ հրավիրելով աշխատակցել «Հորիզոնին». «Հորիզոնի» գործն այժմ կարգի ընկավ։ Գլուխ բերինք մի ընկերություն մի քանի տասնյակ հազար ո. դրամագլխով, որ ապահովում է թերթը։ Ընկերության գլխավոր անդամն ու կարգադրիչը և բաժնետերն է Համր. Մելիքյանը, որ և վերցրել է ամենամեծ բաժինը — 25.000ո., այսինքն՝ կեսը» (ԵԺ V, 346)։

Թերթի բաժանորդներից (3.200 տիրաժ) նույնպես զգալի գումարներ էին գալիս (10.000ռ.) և արդեն սկսում են վարձատրել լրագրի բոլոր աշխատակիցներին ու հեղինակներին՝ տողավարձի մաքսիմումը նշանակելով 4 կոպեկ։

8.Ի ՄԻՋԻ ԱՅԼՈՑ

(էջ 468)

Տպագրվել է Հր, 1911, № 80, ապրիլի 19:

1 Խոսքը վերաբերում է հին հունական դիցաբանության մեջ ուժով և իր սխրագործություններով հայտնի Հերկուլեսի՝ Իսպանիայի հարավում