Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կանգնեցրած սյուներին, որոնց վրա նրա գրած խոսքը՝ «Սի անդր ևս», փոխաբերական իմաստով նշանակում է մարդկային կատարելության բարձրակետ։

2 Այդ միությունը հաստատվել է 1906 թ. և գործում է մինչև այժմ։

9. ՄԻ ՆՈՐ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

(էջ 471)

Տպագրվել է Հր, 1911, № 207, սեպտեմբերի 22:

1 Խոսքը վերաբերում է այն պատվիրակների ցուցակին, որոնք պետք է Մատթեոս կաթողիկոս Իզմիրլյանի մահից (1910 թ. դեկտեմբերի 11, հետո նոր կաթողիկոս ընտրող պատգամավորներ առաջադրեին։

50 — 60 հոգուց կազմված այդ ցուցակը էջմիածնից ուղարկվել էր Կ.Պոլիս՝ պատրիարքի տեղապահ Վահրամ Մանկունուն։ Վերջինս այդ ցուցակից պիտի ընտրեր պատվիրակներ քվեարկող պատգամավորներ առաջադրելու համար։ Ցուցակում «Հորիզոնի» աշխատակիցներից եղել են Թումանյանի, արդեն մահացած Ղազարոս Աղայանի և Լեոյի անունները։ Ժամանակի ընթացքում պարզվում է, որ նամակը Կ. Պոլիս ուղարկել է ինքը՝ ապագա կաթողիկոս Գևորգ V Սուրենյանը։

2 Թումանյանը, որի անունն աոաջինն էր այդ ցուցակում, 1911 թ. սեպտեմբերի 22-ին Վահրամ արքեպիսկոպոս Մանկունուն ուղղված նամակով (հրատարակվել է Ստամբուլի «Շողակաթ» տարեգրքում, 1970 թ.) խնդրում է իր անունը հանել այդ ցուցակից, քանի որ ոչ ոք իր համաձայնությունը չի հարցրել։ «Չգիտեմ՝ ո՞վ է կազմել ու դրկել այդ ցուցակը, և ընտրվելու դեպքում էլ հրաժարվելու եմ արդեն», — գրում է բանաստեղծը (Լ.Կարապետյան, Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը, էջ 74):

10. < ՆԱԽԱՆՑՅԱԼ «ՀՈՐԻԶՈՆԻ» ՄԵՋ >

(Էջ 475)

Տպագրվել է Հր, 1911, № 209, սեպտեմբերի 24:

1 Նկատի ունի Հր, 1911, № 207-ի իր գրած առաջնորդողր՝ «Մի նոր խարդախություն», որը տպագրվում է սույն հատորում։

2 Նկատի ունի Ալեքսանդր Քիշմիշյանին («Тифлисский листок»-ի խմբագիր, գրաքննիչ):

11. ԾԻԾԱՂԵԼԻ ՎԱՅՆԱԱՈԻՆ

(Էջ 480)

Տպագրվել է Հր, 1911, № 220, Հոկտեմբերի 7:

1 Խոսքը վերաբերում է կաթողիկոսական թեկնածու, տեղապահ Գևորգ