Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ վարչությունը ինքը լիազորել Էր իր նախագահին դասախոսներ գտնել երեկույթների համար, և Թումանյանը նախօրոք իմանալով Պ. Մակինցյանի ոչ այնքան բարենպաստ կարծիքը Ծատուրյանի պոեզիայի վերաբերմամբ վարչության քննարկմանն Է դրել դասախոսի թեկնածության հարցը: Վարչությունը ինքն Է որոշել Մակինցյանին հրավիրել դասախոսելու, քանի որ ընկերության ամբիոնը «ազատ բեմ Է գրական քննադատության համար, մանավանդ որ ամենքին Էլ թույլե Է տրվում ընդդիմախոսել» (Հր, 1914, № 40)։

3 Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնադիր ժողովը տեղի Է ունեցել 1912 թ. հոկտեմբերի 3-ին (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ., № 40), բայց Թուման֊ յանը հիշատակում Է հոկտեմբերի 10-ը, որովհետև այդ օրվա ժողովում Էր ընտրվել ընկերության վարչությունը՝ կազմված 7 հոգուց (Թումանյան, Լեո Ար. Զարգարյան, Տիգ. Հովհաննիսյան, Աշ. Աթանասյան, Արշ. Հարությունյան Ե. Լալայան), 8-ը փոխանդամ և վերստուգիչ հանձնաժողով։ Իսկ Թումանյանը նախագահ էր ընտրվել հոկտեմբերի 16-ին, վարչության նիստում։

4 Շիրվանզադեն ինքը խոստովանել Է. «Ես ինքս չեմ կամեցել քվեարկվել և նույնիսկ ներկա չեմ եղել այդ ժողովին»։ Վարչության կազմից իր դժգոհությունը Շիրվանզադեն արտահայտել Էր մամուլում, վարչության անդամներին անվանելով դիլետանտներ, ոչ իսկական, զուտ միայն գրականությանը նվիրված գրողներ, այլ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց անհասկանալի խառնուրդ (Հր, 1912, № 281 )։

5 Այդ հանդեսը՝ ՀԳԿԸ անդրանիկ երեկույթը, տեղի Է ունեցել 1912 թ. դեկտեմբերի 16-ին (Մշ., 1912, № 281)։

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

Այս բաժնում զետեղված են գրականագիտական–քննադատական, լեզվաբանական, փիլիսոփայական ուսումնասիրություններից Թումանյանի կատարած թարգմանությունները (Բելինսկու, Օվսյանիկո-Կուլիկովսկու, Նիցշեի աշխատությունների)։

Տարբեր գիտնականների ու փիլիսոփաների երկերից կատարած Թումանյանի թարգմանությունները թեև ավարտուն և ամբողջական չեն, բայց կարևոր են ինչպես գրողի թարգմանական ողջ ժառանգության ուսումնասիրման, այնպես Էլ Թումանյան մտածողի աշխարհայացքի բազմաթիվ ծալքերի, նրա ճաշակի ու հետաքրքրությունների բացահայտման ու լուսաբանման գործում:

Թումանյանին հետաքրքրել են այնպիսի գրականագիտական պրոբլեմներ, ինչպիսիք են՝ բանաստեղծական պատկերավորությունը, ռիթմը, գեղարվեստական պրոցեսի Էությունը, անձի ազգային-հոգեբանական կերպարը, էպիկական և քնարական բանաստեղծության յուրահատկությունները, գեղարվեստական թարգմանության խնդիրները։ Թումանյանը մեծ