Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսներին), ինչ որ էջ 7-ից կատարված թարգմանությունն է, Նիցշեի գրքում չկա, կամ դա չափից դուրս ագատ թարգմանությունն է՝ Նիցշեի մտքերի վերարտադրությունը, կամ բանաստեղծի դատողություններն են՝ ծնված գրքի ընթերցանության անմիջական տպավորության տակ։

2 Այս և հաջորդ պարբերության թարգմանությունը կատարված է էջ 11-ից։

3 Տողի վերևում գրված է «մարդը կամուրջի» արտահայտությունը, որը «քանզի կամուրջով» բառակապակցության հետ միասին «ибо они идут по месту через пропасть» (էջ 11) արտահայտության թարգմանության մեկ այլ տարբերակ է:

4 Այստեղ թարգմանությունը կատարված է բավական ազատ. բնագրում՝

«Я люблю великих ненавистников, ибо они великие почитатели и стрелы, стремящиеся к другому берегу».

5 Այստեղ, տողի վերևում գրված է ռուսերեն «тяготение» բառը, որի հայերեն բառացի թարգմանությունը բանաստեղծին, հավանաբար, չի բավարարել, և նա փորձել է գտնել բառի բովանդակության համարժեքը հայերենում։ Բնագրում՝ «Я люблю того, кто делает из своей добродетели свое тяготение и свою судьбу: таким образом он хочет ради своей добродетели еще жить и не жить более».

Այս և հաջորդ պարբերությունների թարգմանությունները կատարված են էջ 12-13-ից:

6 Տողերի արանքում կա նաև հարուցանել, ռուսերեն «вызывает» բառի մեկ այլ տարբերակ՝ առաջ բերում։

7 Բնագրի «ни огромных сокровищ» արտահայտության сокровищ բառը թարգմանված է երկու անգամ տողերի արանքում ոչ միայն հարստություն, այլև գանձ։

8 «Что за важность-кровь!» թարգմանված է «ինչ է հարկավոր–արյուն», իսկ տողերի արանքում գրվել է «մեծ բան»՝ նկատի ունենալով նաև «ինչ մեծ բան է—արյուն» տարբերակը, երկուսն էլ թողել է՝ հավանաբար չկարողանալով առավելություն տալ որևէ տարբերակի։

9 «Разве ты не хочешь, по крайней мեре, совершить при этом разбой? «Что-нибудь ПОЛУЧИТЬ прибыль? նախադասության մեջ բաց է թողնված «Пօ Крайней мере» արտահայտությունը, прибыль բառը թարգմանել է մի բան, իսկ տողերի արանքում՝ շահ։

10 Կախման կետերը դրված են բնագրի հետևյալ հատվածի փոխարեն.

«Из всего написанного я люблю лишь то, что пишется собственной кровью. Пиши кровью своею: и ты узнаешь, что кров—это дух. Но нелегко понять чужую кровъ»: Այնուհետև ինչպես թարգմանության մեջ. բնագրում՝ Я ненавижу читающих от нечего делать:

11 Այս հատվածը թարգմանված է բավական ազատ։ Բնագրում՝ «Кто знает читателя, тот уже не старается ради него сделать более. Еще столетие читателей, и дух сам загрязнится» (с. 41).