Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 Այս փակագծից հետո մինչև էջ 224-ի հիշատակումը հատվածում զետեղված թարգմանությունը ունի մեկ այլ տարբերակ, որը հետևյալն Է, «…բայց և դրա հետ միասին բազմանում են Էն գծերը, որ հետազոտողին դրդում են տեսնելու, նկատելու նրան <1 անընթ.> երևույթ լեզվից աթտաքո դուրս մի առանձին տեսակի երևույթ։

Էստեղից էլ բանաստեղծության ծագման ու զարգացման լեզվագիտական տեսությունը առաջացնող հետազոտողների համար առաջ է գալիս մի նոր հարց — որոշել, սահմանել լեզվի ու բանաստեղծության հարաբերությունը ազգի վերաբերմամբ» (էջ 224):

4 Լեզուն զարգանալով ~ մայրենի լեզվի հարցով հատվածի թարգմանության աղբյուրը հայտնի չէ։ Հավանաբար, շարադրված է ինքնուրույն՝ նշված աշխատության անմիջական ազդեցության տակ։