Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«՛Ի ծակեն դռնակին» լսեցեք նույն ուսումնարանի աշակերտների մի այլ բանաստեղծությունը, որ գրա՛ծ է մի ուրիշ՝ ուսուցչի պատվերով.

Գնացինք մենք անտառը,
Մեր դիմացն էր Մասիս սարը,
Կեցցե և մեր վեհափառը

Եվ այս շկոլայի ազդեցությունն այնքանն մեծ է եղել, որ նրա մեջ թխված ոտանավորներից շատերը, մինչև անգամ որոշ [բարձր կրթություն]զարգացում ստանալուց հետո էլ [իրանց բանաստեղծ են համարում և հենց որ] վեհափառն ու անտառն իրար հետ բերելով բանա ս բանաստեղծություն են անում։Եթե ոչ այսքան, գոնե սրանից ավելի աննպաստ են եղել այն ներքին և արտաքին հանգամանքները, որոնք պայմանավորում ու ապահովում են տաղանդի զարգացումն ու կյանքը։Որքան և հետաքրքրական լինի այդ հանգամանքների քննությունը՝ մեր նպատակից դուրս է, և եթե այս մի քանի խոսքն էլ ասեցինք,նրանից էր,որ[չէր կարելի չասել]շատ էր թթվել մեր սրտին։

Ժամանակի պատմությունը տեսնելով, նրա և բանաստեղծի հարաբերությունը որոշելով, դեռ խոսքի կեսն է ասված։ Լրացնելու համար պետք է տեսնել և միջավայրը:

Ժամանակն ի դեմս հայ ժողովրդի շատ էր աղքատ՝ բանաստեղծին ոգևորություն ու կյանք տալու համար, բայց այն էլ ճշմարիտ է, որ աղքատն էլ դարձյալ մի բան ունի, որ կարող է տալ։Զարգացման ինչ աստիճանի վրա էլ որ լինի մի ժողովուրդ, ինչ պայմանների մեջ էլ որ ապրելիս լինի, այսուամենայնիվ ունի յուր առանձնահատուկ խոհերն ու խոկերը, յուր իդեալները, յուր ուրույն կրքերն ու նրանց երգերը։ Եվ այդ բոլորը հոսում են լայն տարածության վրա, վայրենի, անկարգ ձևով, ինչպես առվակներ, որ պետք է հավաքվեն մի տեղ, կազմեն մի գետ, որի մեջ ձուլված, խառնված կլինի նրանցից յուրաքանչյուրի համն ու գույնը։