Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հորըդ բանը իմաց կանեմ, դու ակա՛նջ դիր նիրհելով։
Հայրըդ զորեղ երիտասարդ առավ բակեն գութանը,
Լըծեց երկու զույգ եզները իր սրածայր արորը,
Գընաց դաշտը երգ հնչելով, երգ ասելով և լալով։
—Ինչի՞ համար սուգ ես անում, սուգ արտասվոք
և լալով,
Ասաց հորըդ հարևանը՝ աչքեն առուք վազելով.
Եզներըդ գեր, գեր ու պարարտ վազ ի վազ են
դեպ դաշտը,
Շատ կու վարեն, շատ կու հերկեն, շատ կու կամնեն քու արտը,
Արեգակը մայր չի մըտած դու կրդառնաս արորեն,
Քեզ Զանանը առաջ կու գա. գըրկում բըռնած երեխեն։
Գորգին երգով հարևանին այսպես տվեց պատասխան.
Եզներըս չեն ինձ մնալու, իմ աչքի լույս հարևան.
Օրավարըս ես չեմ կարող այսօր վերջը հասցընել,
Պիտի մնա հող ու արտրս ան վարուցան, անայցել,
Դիակիս մոտ գեր ու պարարտ իմ եզներր վիզը ծուռ
Պիտի մնան, թե ո՞վ նոցա երեկոյին կու տա ջուր։
Հարևանը աչքը արցունք մեզ սև համբավը բերեց.
Թե շո’ւտ արեք, եկե’ք, տեսե’ք, թե ձեզ Գորգին
ի՞նչ արեց։
Ի՞նչ ես արել, գանք ու տեսնենք, վա’յ մեր
անբախտ ալերուն,
Նետր ցրցված է սրրտիդ մեջ, տակըդ ճապաղ
քու արյուն։
Նետը ցրցված քու սրտի մեջ օդը ճեղքեց, դիծ արավ.
Գիծը սև էր երկինքումը, աչքրս ծառի մոտ տարավ,
Ծառի հետնեն թագ կեցած էր մեր գեղացվոց
թշնամին,
Մեր գեղացվոց հին ատելին, տավարի գող եզիդին։
Եվ այլն:
(Գամառ֊Քաթիպա, «Օրորոցի երգ գյուղական
այրի կնոջ»49, 23)։

71