Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուսն երգում է.

Մանի'ր, մանի'ր, ի'մ ճախարակ,
Մանի'ր, սիպտակ մալանչներ,
Մանի'ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Զեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շըտըվիկ,
Դե՜հ, շո'ւտ շարժիր լայն թևերըդ,
Ոստեր շինիր սրբուլիկ։

Մանի'ր, մանի'ր, ի'մ ճախարակ,
Լիսեռնիկըդ պտըտիր,
Մանի'ր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։

Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։

Մտնի'ր, մանի'ր, ի'մ ճախարակ,
Մանի'ր սիպտակ փաթիլներ,
Մանի'ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Չըվալ չունինք, չաթու չունինք,
Ոչ սամոտեն, ոչ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց ղրանցից շուտ զրկվեցԻ,
Հիմա չռւնիմ մի քեչա։


72