Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կարմիր օրըս երբ սևացավ
Եվ պարտք մնաց թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ —
Եկավ տարավ ամեն ինչ։


Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
Մանի՛ր սիպտակ քուլաներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր;


(ճախարա՛կ, Դ. Աւլա,յանց):50

Ինչպես հոդվածի առաջին գլխում տեսանք, այն ժամանակ դեռ նոր էր պիտառական աշխարհիկ լեզուն գրականության մեջ, և նույնիսկ այսօր էլ հին չէ — դեռ ապրում և դրում է այն բանաստեղծը, որ ասաց.

Ժամանակակից գրում եմ լեզվով,
Որ ամենայն մարդ կարդա, հասկանա…

(Շահազիզ, Լևոնի վիշտը, 9):

Այս մեծ հանգամանք է գրողի և գրականության համար, որ լեզվով, բառերով պետք է արտահայտվի, մանավանդ բանաստեղծության ճոխ ձայների ու գույների համար: Այս շատ վատ հանգամանք էր. բայց վատթարագույնն այն էր, որ նոր լեզվի դայակները նրան ծնունդ էին տալիս օտար երկրում, լեզվի արգանդից՝ ժողովրդից հեռու և փաթաթեցին օտար ու խորթ խանձարուրի մեջ: Եվ դուրս եկավ, որ ձայնը Հակովբինն է, մորթին՝ Եսավինը51. բառերը հայերեն են, ձևն Ու ոճը՝ օտար:

Այսպես էլ պետք է լիներ։ Գրեթե հայոց բոլոր բանաստեղծները պանդուխտ են եղել իրանց բուն հայրենիրից, Հայաստանից հեռու են ապրել ու երգել, հայ ժողովրրդին անծանոթ, խորթ ու կարոտ են մնացել:

Օրինակի համար, ահա նրանցից մի քանիսի կարճ կենսագրությունները։

73