Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռ. Պատկանյան (Գամառ-Քաթիպա). 1830 թվին ծնված Ռուսաստանի նոր Նախիջևան քաղաքում. յուր մանկությունն անց է կացրել այնտեղ, տասը տարեկան հասակում տանում են Մոսկվայի Լա՚զայան ճեմարան. քսան տարեկան թողնում է ճեմարանը վերջին դասարանից և գայիս Թիֆլիս։ Այստեղ առժամանակ, մոտ մի տարի ուսուցչություն է անում Ներսիսյան դպրոցում, ուր տեսուչ էր յուր հայրը և աշխատակցում էր հոր հիմնած «Արարատ» շաբաթաթերթին։ Քսանևմեկ տարեկան (1851 թ.) կրկին հոր հետ վերադառնում է նոր Նախիջևան, այնտեղից գնում է Դորպատ։ Մի տարուց հետո նյութական միջոցների պակասությունից ստիպված թողնում է Դորպատը, գալիս Մոսկվա։ 24 տարեկան Մոսկվայում հիմնում է մի գրականական ընկերություն, անունր վերցրած անդամների անվան և ազգանվան սկզբնատառերից, որ կազմում էր Գամառ-Քաթիպա, որ և մնաց յուր վրա։ 25 տարեկան տեղափոխվում է Պ. Բուրգ, մտնում է համալսարանի արևելյան բաժինը, ն`ույն տարին հրատարակում է մի գրքույկ, ճակատին դրած Կարամզինի խոսքերը. «Գրև այնպես, ինչպես որ խոսում են, և խոսե այնպես, ինչպես որ գրում են»։ [Յուր] բարձրագույն ուսումն ավարտելով 30 տարեկան հասակում, ձեռք է բեր`ում մի տպարան և սկսում է հրատարակ`ել յուր և ուրիշների գրվածքները։ 33 տարեկան հրատարակեց Պ. Բուրգում մի շաբաթաթերթ «Հյուսիս» անունով, որ դադարեց մի տար`ուց հետո, և ամուսնացավ յուր թերթի աշխատակից օրիորդ Օլղա Ամիդիի հետ։ 36 տարեկան վաճառեց տպարանը և վերադարձավ Ն. Նախիջևան, ուր հետևյալ տարին հիմնեց «օրինակելի պանսիոն», որ կառավարում էր ամուսնու աջակցությամբ։ 43 տարեկան նույն պանսիոնր փոխադրեց Ռոստով, ուր մնաց 1876 թիվը (46 տարեկան)։ Այդ տարին հրավիրեցին ուսուցիչ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական դպրոցի, որտեղից հեռացավ երկ՛ու տարուց հետո զանազան դժգոհությ՛ունների պատճառով և բացեց «մանկական պարտեղ», որ տևեց մինչև

74