Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1880 թիվը (50 տարեկան);Ապա թե նշանակվեց տեսուչ Նոր Նախիջևանի «Արվեստական դպրոցի» և այդ պաշտոնով էլ այնտեղ մնաց մինչև յուր մահվան տարին՝ 1892 թիվը (62 տարեկան )։

Կենսագրողը չի հիշատակել բանաստեղծի այն ճանապարհորդոլթյունները, որ նա ամառվա արձակուրդներին կատարել է դեպի Կովկաս և Կ. Պոլիս յուր կյանքի վերջին տարիներում <…>57:

Միքայել Նալրանդյան (Կոմս էմմանուել). նուքն 183058 թվին ծնվեց նույն նոր նախիջևան քաղաքում։ Կարդալ-գրել սովորեց Օգսենտ-Եղիշե անունով մի տիրացուի մոտ և ապա ուսումը շարունակեց հայտնի Տեր Գաբրիել Պատկանյան քահանայի (Գամառ Քաթիպայի հոր) մոտ, միևնույն ժամանակ տիրացություն անելով մինչև 16 տարեկան հասակը։ Հետևյալ տարին Բեսարաբիայի առաջնորդ Մատթեոս արքեպիսկոպոս Վեհապետյանի մոտ քարտուղար մտավ և այդ պաշտոնում մնաց մինչև 23 տարեկան հասակը։ 1853 թվին Ներսես կաթողիկոսից հալածված գնաց Պ. Բուրգ և ուսուցչության իրավունք ձեռք բերելով՝ ուսուցչություն էր անում Լազարյան ճեմարանում։ Ապա քննություն տալով մտավ համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց դեռ չավարտած դուրս եկավ, սկսեց պարապել գրականությամբ թե՛ առանձին և թե՛ «Հյուսիսափայլի» մեջ աշխատակցելով։

1858 թվի վերջերը ճանապարհորդելու գնաց Պոլիս, Վիեննա, Փարիզ և այլն59։ Վերադառնելով Պ. Բուրգ, քըննություն տվեց և ստացավ արևելյան լեզվագիտության կանդիդատի աստիճան։ 1860 թվին հնդկաստանցի հարուստների՝ Նոր Նախիջևանին կտակած փողերն ստանալու համար, իբրև նախիջևանցոց երեսփոխան, գնաց Հնդկաստան՝ անցնելով էջմիածին, Պոլիս, Փարիզ, Լոնդոն և այլն, հասավ Կալկաթա և, գործն ավտրտելով, վերադարձավ 1862 թվին։

Վերջին տարիները մաքառում էր յուր հիվանդության՝ թոքախտի հետ, Սարատովի նահանգում բժշկվում էր կու

75