Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(20 տարեկան)։ Այս թվականին արդեն բանաստեղծը յուր ընկերին գրած նամա՛կում ասում է. «Ա՛լ բոլորովին մարմնույս հետ միտքս ալ տկարացավ, մարեցան խանդերս… ո′չ, չեմ կրնար գրել, ցամաք են բոլոր գրածներս…» (247)60։

Այսպես անցավ նրա կարճ կյանքը. Պոլսից դուրս չեկավ երբեք և աչքը բաց արած օրից «հողե կանթեղի մը հետ Հսկեց առանձին, սրտի կայծերովն աստղերուն հետ ընդ֊ հարեցան անձայն, քրտանց ճակ տի վրա սառիլն զգաց… հո՛ն, ուր վառարանն ամայի է և սիրտը կըմխա, Հո′ն, ուր կյանքը կըլռե և քնարը կըՀեծկլտա…»։

«Հանճարը Հյուղին այն քաոսային սեմին վրա խամրեցավ… վհին մեջ գանկ մը եղավ, առանց մարդկության եթերքին մեջ գիսավոր մը ըլլալու…»։ 1872 թվի հունվարի 21 ֊ին61 21 տարեկան հասակում և հեռանալիս մեծ իրավունքով բացականչեց. «Աշխարհ աստռւծո ձանձրույթի մեկ հառաչքն ըլլալու է (քաոսը բնակած ատեն) կամ դժոխոց մեկ անհամ կատակը...»*։

[Բայց ինչու Համար են սրա-նրա դրած կենսագրություններր]. թող ինքր, Հայոց բանաստեղծը խոսի յուր մասին։

Նա ասում է.

Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերտ բարեկամք անջատած են ինձանից.
Թառամում եմ ես այս օտար երկրռւմը,
Մենակ բըսած ծաղկի նման ղաշտումը…

(Գամաո-Քաթիպա, Իմ երգը)։

Եվ օտար երկրից կարոտակեղ կանչում է.[յու հայրենիքին ]

Ո՜հ, լերունք ծաղկած, ոհ, ջուրք ծիծաղկոտ,
Զանուշիկ հովերդ ի յիս ածէք մօտ.


  • Չակեբտների խոսքերը յուր նամակներից են հանած։ < Ծ. Հ. > ;

77