Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հուղմունք անուշիկք, եկէք, մօտ ի յիս,
Շունչ ու երգս առէ՛ք, տարէ՛ք ի Մասիս...

(Ալիշան, Հայոց աշխարհիկ)

Անմխիթար թափառում է նա հեռո՛ւ, հեռու յո՛ւր չքնաղ հայրենիքից, մի ճյուղ է խնդրում «օտար բերյողայից»? պանդուխտ երկնքի տակ աղաչում է.

…Ո՛վ կանաչ թփեր,
Ստվեր տվեցեք մի օտար հայի,
Որ այց է գալի ձեզ օր ու գԻշեր!
Բայց, ո՚հ, չեմ տեսնում ես ուրախություն,
Ժամ մի չըզգացի նորա արձագանք,
ճեմում եմ ձեր տակ, բայց ո՛չ հաճություն
Գգվում է կուրծքս, ո՛չ. սև՛ օձ, կապա՜նք…


(Շաрազшզ, Խորհրդածություն բանաստեղծի)34։

Օր ու գիշեր ճեմում է օտար ծառերի տակ, բայց հայրենիքի կարոտը կապանք է [դրել] սրտին, այրվում է նրա անձկով.

Հեռիի քէն պանդուխտ գոլով,
Քոյովդ յար տապեմ անձկով…

Պեշիկթաշլյան, Երգ հայրենի

Եվ հեռվից ձայն է տալիս յուր ցանկալի Հայաստանին

Հայստա՜ն, քաղցր իմ հայաստան,
Ոգիքս յնունդ հալեցաս.
Մինչև ցե՞րբ ես ի քէն պանդուխտ,
Ոգւոյս իմ, ե՞րբ լցցի ուխտ։
Արդեօք աչքըս անձկալից
Երբեմն ըզքեզ տեսցե՞ն…

(Խորեն վ. Գալֆայան, Անձուկը հայրենեաց66։

78