Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց անկատար է մնում պանդուխտի հոգու սրբազան ուխտը, նա դարձյալ մնում է պանդուխտ, կարոտ և աչքերն՝ արտասվալի…

Եվ՝

Թող լայցեն աչք, որ երբէք ոչ անձկայրեաց
Ողջունեցին ըզվէհ բարձունս հայրենեաց․․․
(Նույն, «Օրհնեալ որ սիրեն ըզհէգ Հայաստան»)։


էլ ինչպե՞ս երգեր բանաստեղծն այն վեհ բարձունքը, որոնց աչքերը կարոտ մնացին, ինչ ասեր յուր հարազատների կյանքից, որ անջատված էին իրանից, ինչպես խոսար իրան չտեսած ժողովրդի լեզվով ու ոգով․․․

(Ո՛չ ապրեցին հայի գյուղում, ո՛չ քնեցին հայի հյուղում, ո՛չ լեզուները խոսաց նրանց հետ, ո՛չ ականջները լսեց նրանց, ո՛չ նրանց ուրախությունը տեսան, ո՛չ տրտրմությանը վրա հասան։ Եվ ահա իրանց [ահագին] տաղանդներով հանդերձ սխալներ արին հայրենիքի բնություն ը երգելիս, ժողովրդի կյանքն ու սովորությունը պատմելիս, լեզուն խոսելիս։ Հարկավ, չի կարելի բոլոր սխալները այս ՚անգամանքին վերագրե բայց բոլոր հանգամանքներից մեձր սա է։

Իբրև թե քիչ էր կույր ու աչառու, 90-ական թվականերից էլ բորբոքվեց կուսակցական հարցը, ու դարձավ արբած ուխտավորների մի կռիվ։ Եվ ամեն մի լրագիր ամեն մի հարցում որքան կարող էր հեռու գնաց, ամեն մի հարցում՝բայց մանավանդ գրականության մասին խոսելիս։ Մեկը միակ բանաստեղծ [տաոանդ] հռչակեց մի ոտանավորչու, որի անունն այժմ ինքն էլ է մոռացել, մյուսը մինչև առաջին չարքերն առաջ քաշեց իր օգտին հաչող մի պարսավագիր համբակի, թե սա է հայոց վիպասանը, մյուսը տաղանդ հռչակեց մի որևէ սինլքորի և նրա բերանով

79