Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականության և [նոր] գրողն երի մասին։ Այս աոաջնորդողները ես վերցնում եմ իբրև նմուշ «նոր-Դարի» և միաժամանակ «Մշակի» կարծիքների, որովհետև իսկապես տարբերություն չկա գոնե դեպի դրողները ցույց տված դրանց վերաբերմունքի [հայհոյանքի] ու կարծիքների մեջ։

…Այս մի [շատ թեթև] թռուցիկ հայացք էր, որով մենք տեսանք բանաստեղծին յուր բարդ կյանքի մի երկու ընդհանուր [դրության ] մեջ, յուր ժամանակի և միջավայրի մեջ։ Բայց այդ ժամանակն ու միջա- վայրն ուրիշ հազար ու մի իրանց հատուկ հանգամանքներ ու պայմաններ ունեին, որոնցից յուրաքանչյուրը ուժգին ազգել է բանաստեղծի հոգեկան կյանքի ու ստեղծագործությունների վրա։ Հենց օրինակի համար նրանց նյութական դրությունը, որից նեղվելով Մ. նալբանդյանի պես մոլեռանդ գաղափարականը բացականչում է. «Չարժե այս ժողովրդի համար գրիչ առնել»,68 Խ. Աբովյանր անդադար այս֊այն կողմ թափառելով՝ ասում է. ((Մտածում էի, թե գնամ մի հարուստի ոտքերն ընկնեմ, ասեմ՝ դու ինձ հաց տուր, ես նստեմ գրեմ)), որի համար Գ. Քաթիպային մուրացկան էին ասում, երբ որ նա նեղն ընկած ընդունում էր նպաստներ կամ ստիպված էր լինում դիմել սրան-նրան, որի համար Պեշիկթաշլյանր մինչև մահ տնային վարժապետի ողորմելի պաշտոնի մեջ էր կաշկանդված, Պ. Դուրյանը խուզին ցամաքեցավ և այլն [և շարունակությունը տե՛ս կենդանի մնացածների մեջ]։

Ինչևիցե, նրանք թողեցին հայոց Պառնասը, և ոմանք իջան գերեզման, ոմանք կյանքի հանգստության անկյունները քաշվեցին։ Եվ թող հավիտյան օրհնած լինի նրանց՝ անունն ու հիշատակը, որոնք չարիքների ու կարիքների աշխարհքում հնչեց[ր]ին իրանց քնարը, լսելի արին երկընքի լեզուն և իրանք անմխիթար տառապելով, ուրիշների համար դարձան մխիթարանք և ոգևորություն։ Ահա կյանք, որ արգանդից արդեն խոստացված ու նշանակված է ընդհանուրի [զոհ ու ծառա բերելու] համար։ նրանք գնացին։ նրանց տեղն եկավ նորագույն բանաստեղծների սերունդը:

82