Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա գալիս են նրա գրողները՝ նրա բանաստեղծները և վիպասանները։

Ինչո՞վ են գալիս։

Պանդխտության [երգերով] գանգատներով ու բնիկ երկրի կարոտով. խաղաղ կյանքի, հանգստի, աշխատանքի տենչերով։

Պանգուխտ գրողներ
(և բնաշխարհիկ )


եվ իրենք՝ գրողներն էլ պանդուխտ են իրենց ժողովրդի մի մասի նման։ Ահա Գամառ-Քաթիպան հյուսիսից [երgում է] գանգատվում է.

Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերտ բարեկամք անջատած են ինձանից,
Թառամում եմ այս օտար երկրումը,
Մենակ բսած ծաղկի նման դաշտումը։4


Ալիշանը Վենետիկից մրմնջում է.

Ո՛հ, լերունք ծաղկած, ո՜հ, ջուրք ծիծաղկոտ,
Զանուշիկ հովերդի հիս ածեք մոտ.
Հողմունք անուշիկք եկեք մոտի հիս,
Շունչ ու երգս առեք, տարեքի Մասիս։5

Ահա Շահազիզը թափառում է հյուսիսի բերյոզաների տակ ու թախանձում,

․․․Ով կանաչ թփեր,
Ստվեր տվեցեք մի օտար հայի,
Որ այց է գալի ձեզ օր ու գիշեր։
Որ այց ո՜չ, չեմ տեսնում ես ուրախություն,
Ժամ մի չըզգացի նորա արձագանք,
ճեմում եմ ձեր տակ, բայց ոչ հաճություն
Գգվում է կուրծքս, ո՜չ, սև օձ, կապանք։


88