Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայն գոսացել է․ վայ նրա օրին
Անգութ խավարի գավաղանի տակ․
Եվ նրա սիրտը եվ նրա հոգին,
Ապականվերով դարձել է փլատակ։
․․․Չէ′,մեզ պիտո են ուսումնարաններ,
Այլ հնար չկա սորա փրկություն(127)


Մի ուրիշը Մ.Նալբ<անդյան> ասում է.

…Ազգիս վիճակը ծանրացավ սրտիս…
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա~ղ,այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Որպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը,
Ուրախացուցիչ չգտա իմ լուր։
Լուռ կաց դու քնար, այլ մի հիշիր ինձ․
Ապոլլոն, ետ առ դարձյալ դու նորան,
Տուր մի այլ մարդու, որ ընդունակ է
Կյանքը զոհ բերել սիրած աղջկան։
Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով,
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ
Խավարի ընդդեմ պատերազմելով…

[Այսպես և մյուս պանդուխտ գրողները. վճռում ու հայտարարում են, որ օգնելու են իրենց ժողովրդին, լուսավորելու են նրան, քարոզում են, հորդորում են, օտարներից փոխադրում են — ծանոթացնում են օտարների հետ]։

Ծագիր և մեզ մոտ
Քո լույսդ անաղոտ,
Որ լուսավորվեն
Մեր միտքն ու հոգին։

[Փչում է]


94