Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հնչում է Գամառ-Քաթիպայի [ռազմական] խրոխտ ձայնը

Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը նրան մի սրած
Դաշույն պիտի տա ընծա:


Նրա ռազմական փողը չի դադարում «ազատ երգերը» հնչելուց։

Ահա Աբովյանը. գանգատվում է իր «Վերքի» մեջ (240). և տալիս է Աղասու տիպը — հայ ազգային հեղափոխականի։

Իսկ Րաֆֆին որ դեռ Աղթամարա ծովի հետ խոսելիս իր մուսայից պատգամ Էր առել —

Ավետիս տամ քեզ, նժդեհ պատանի.
Սրբեցեք քնարի լարերը ժանգոտ,
Եկեք Հաըաստան երգով խանդոտ,
Զարթեցրեք հայոց աշխարհքը մեռած։


Արդեն կազմում Էր հեղափոխական ծրագիր՝ վեպերը, և հայ երիտասարդությունը տալիս Էր կարոների ու ասլանների տիպերը։ Բայց որ կողմն Էր տանում սրանց ճանապարհը՝ իր առաջին ոտանավորներից մեկի մեւ Գամառ-Քաթիպան մոր բերանով որդուն ասում Է.

Դու սիրական և այլն 24
Երասխի Էն կողմը…


և մենք արդեն գիտենք, թե Երասխի Էն կողմը [ինչ դարձավ. կռիվ բաց արավ] այդ մանուկը, երբ որ մեծացավ. | ու զարգացավ այդօրինակ երգերով ու գրվածքներով.] ինչ կռիվ բաց արավ իր հոր պահած ու փախցրած եզների համար։

[Այդ այն սերունդն Էր, որ մեծացավ այդօրինակ]

95