Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1 8 9 2
38. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին

1892 թ. 27/1, Թիֆլիս

Սիրելի Սիմեոն,

Բաց նամակդ ստացա1։ Գրադարանի համար առայժմ չորս գիրք ունեմ մոտս, կուղարկեմ։ Տեր-Դավթյանին հասցրի պատգամդ։

Երեկ կատարեցինք կաթողիկոսական ընտրության համար եկեղեցական պատգամավորների ընտրությունը, «մշակի սաները» և առհասարակ երիտասարդությունը հաղթող է երևում առայժմ2։ Ես թեև, որպես խոխա, այսինքն անչափահաս (ոչ 25 տարեկան) զրկվում էի իրավունքից ձայն տալու, մանավանդ արգելած էր կոնսիստորը, այսուամենայնիվ խառնվեցի։

Վանցյանը «Մուրճին» ուղարկել է մի հոդ<ված> «Բոշաներ» վերնագրով. կտպվի մոտերքում3։

Լրագիրներում կարդացած կլինես այստեղի ջրօրհնեքի կամրջի խորտակման մասին, այդ սարսափելի աղետը կատարվեցավ իմ աչքի առջև։ Եթե կամենաս մի ժամանակ կնկարագրեմ. դեմոնստրացիաներ եղան առաջնորդարանի առջև։ Սինոդն այս գործի համար ուղարկել է առանձին քննիչ հանձնաժողով, մեզ արդեն քննել են4։

Արդեն որոշված է գրքիս երկրորդ հատորի տպագրությունը և նամակիս հետ ուղարկում եմ բաժանորդաթերթը. այս երկրորդ գիրքը առավել մեծ է և հարուստ, առայժմ այսքանը