Գրեցեք, թե ինչ անեմ գրքերը։ Այստեղ, ինչպես գիտեք, «կուսակցությունը» շատ էր հուզված՝ Հայրիկի դեմ. այդ ամբոխային հուզմունքն անցել է արդեն2. այժմ էլ տրտնջում են Արիստակես սրբազանի դեմ, նորա չափազանց զգայնության համար։
Ձեր մասին ասում են, իբրև թե գրգռել եք ճեմարանականներին Հայրիկի դեմ նորա կարգադրությունների ժամանակ3։
Լրագիրներում կարդացած կլինեք Ֆիլիպի և Արասխանյանի ապահարզանի մասին։ Բաժանման ժամանակ միջի մարդն էլ ես էի. կազմեցինք և մի ընկերական ատյան, և մեր տանը երկու ժողով անելով՝ բաժանեցինք4։ Ֆիլիպն արդեն ձեռնարկում է նոր հրատարակչական գործի5։
«Մուրճի» և «Մշակի» կռիվն արդեն հայտարարված է, «Մուրճի» այս №-ում բան կա «Մշակի» դեմ6։
Իրիկունը ներկայացրին Սունդուկյանցի «Ամուսինները», մի շատ անպետք ու անլազաթ բան, որ իսկի պատիվ չի բերում «Պեպոյի» հեղինակի գրչին7։
Ուզում եմ Հայրիկին իմ բանաստեղծություններից նվիրել. լավ չի՞ լինիլ, որ ուղարկեմ Ձեզ, Դուք ներկայացնեք8։
Խնդրեմ սրա մասին էլ գրեցեք ինձ։
«Կուսակցությունը» ամեն տեղ հիշում է Ձեզ և շատ բարև է անում։
Ափսոսում ենք, որ վարդապետական մթնոլորտումն է մեր Քյորօղլին9։
Իմ և ընտանիքիս կողմից բարևեցեք տիկնոջը, օրիորդներին ու Մուշեղին։
Տեր Հովհաննեսից բարև։
Մնում եմ խորին հարգանքով՝
Հասցես. Норашенская улица, дом Гевондянца № 28.
Հ. Գ. Հրատ<արակչական> ընկ <երության> գրասենյակից դուրս եմ եկել10:
Լիսիցյանն ու Գաբոն10 «Աղբյուր—Տարազ»-«Անոնսը» թողնում են։