Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սպասեցի, ժամը 6-ին եկան։ Սառը սառն ընդունեցի, վշտացած դիք-դիք խոսքերով բաց արի խոսակցությունը։

- Մենք եկել ենք քեզ մոտ մի բան հարցնելու,- հայտնեցին պարոնները։

- Համեցե՛ք։

- Դու ինչ ես մտածում քո զարգացման մասին։

Այս անակնկալ հարցը ինձ զարմացրեց և միտքս հեղափոխեց, ասացի, ես, այո՛, մտածում եմ և, ինչպես տեսնում եք, գրադարան եմ կազմում, ուզում եմ կարդալ…

- Մի քիչ երկար ասա։

- Ուզում եմ Շեքսպիրր լավ ուսումնասիրեմ, նույնպես մի քանի ընտիր կլասիկներ, հետո ճանապարհորդեմ, ժողովուրդն ուսումնասիրեմ, մարդուն լավ ճանաչեմ և այլն։

- Մենք եկել ենք քեզ մի բան առաջարկելու։

- Խնդրե՛մ ։

- Եթե քեզ ապահովացնենք, կերթա՞ս արտասահման ուսանելու, կհամաձայնե՞ս։

- Ոչ թե կհամաձայնեմ, այլև ինձ շնորհապարտ կհայտնեմ ձեր առաջ. որովհետև դուք ուզում եք կատարել իմ ամենասուրբ երազը, այդ իմ էության, իմ կյանքի խնդիրն է։

Պարոններն ուրախացած հայտնեցին, որ մի խումբ հայրենակիցներ և ընկերներ այդ վճիռը կայացրել են իրանց մեջ, եկել են իմ համաձայնությունն առնելու, որ ժողով անեն, ընկերությունն ընդարձակեն և գործն սկսեն։ Շատ խոսացինք, զգացված ճառեր ասացինք, իմիջիայլոց ես նրանց ասացի, պարոններ, դուք արդեն գործի կեսն արիք, թեկուզ և դուք եկած լինիք ինձ խաբելու, այսուամենայնիվ օրհնյալ լինի և այդ խաբեությունը, բանաստեղծին էլ հարկավոր են պատրանքներ, ոգևորություն։ Ես այժմ զգում եմ որ մենակ չեմ, այժմ հավատ զգացի դեպի իմ ուժերս, այժմ զորացա այն գիտակցությամբ, թե ես էլ մի բան եմ, գնահատված եմ (թերևս արժանիքից ավելի) և հոգածության