Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել և երևի մի երկուշաբաթից հետո կտեսնվենք։ Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս. քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս, ոտանավորներ ենք գրում և վերջապես, ավազակների մասին լուրեր եմ ղրկում «Новое обозрение»-ին:

Աշխատիր, որ դու ու Արիստակեսը մի քանի օրով գաք այգիներն էլ արդեն կարգին հասնելու վրա են։ Հիմա երևի բոլորդ փոխվել եք-կարծում եմ ես էլ եմ փոխվել։ Մենք այնքան ենք փոխվել, որ Օլիան մինչև անգամ մասնակցում է կոնցերտի-դու կարող ես կոնցերտը երևակայել.-հռհռում ենք։

Ներկայացման համար կարդալու ինձանից անտիպ ոտանավոր խնդրեցին, ես էլ այսօր մի ոտանավոր գրեցի (երգիծական) հատկապես շուլավերցինների այդ ներկայացման համար՝ «Պաչոտնու տրտունջը»։ Շուլավերի օդը վրա է եկել, մի քանի ոտանավոր եմ գրել։

Ինձանից ու Օլիայից շատ ու շատ բարև արա մայրիկին, օր. Մարուսիային. այդտեղից գնա տիկ. Լիզային իր գերդաստանով, այնտեղից գնա տիկ. Շուշանիկին և Ստ. Խրիստաֆորիչին և մնացեք խաղաղությամբ։

Քո Հովհաննես

Шулаверы Ов. Туманянцу

112. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

1898, օգոստոսի 17, 18, Շուլավեր
Սիրելի Արիստակես,

Ստացել եմ նամակդ1 ու 15 ռուբլին։ Փոստին չկարողացա պատասխանը հասցնել՝ հիվանդ էի, նոր եմ առողջացել։

Սպասում եմ նամակիդ, ինձ համար շատ հետաքրքրական է քո ու Ֆիլիպի (և այն շրջանի, որ գրում ես) կարծիքը,