Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց, շատ բնական է գտնում, որ նրանք պետք է ապահով լինին և նրանց համար գլուխներ է պատռում. եթե փորձեր միառժամանակ էլ հայ գրողների մի-մի քահանայի նշանակություն տալ, մի տերտերի պաշտոնի չափ նշանակություն տալ, նրանց պաշտոնին, ես կարծում եմ չէր զղջալ, թեև այս հակառակ է «Մշակի» թեորիային և հայոց ազգի բարոյական օրենքներին2։

Ես փորձել եմ այդ։ Քեզանից ծածուկ չպետք է լինի Ֆիլիպի՝ դեպի ինձ ունեցած հոգածությունը։ Տեղն է եկել խոստովանելու, որ այդ բարեկամությունը իմ գրական հաջողության տեսակետից տվել է յուր արդյունքը և շատ բան է փրկել այն հանգամանքների ճանկերից, որ օրհասական խստությամբ ինձ պաշարել էին այն ժամանակ, երբոր նա ինձ մոտեցավ։

Այժմ էլ խմբով եք կամենում ինձ միջոց տալ և դրդել աշխատանքի։ Ի՜նչ ասել կուզի, որ ես կաշխատեմ, երբոր զորավիգ կունենամ այդ տեսակ խրախուսանք և կարող կլինիմ միտքս ու հոգիս աղատել կարիքի բռնությունից։ Հերիք է, եթե քեզ ասեմ, թե այն կարիքները, որ ես ուղում էի հոգալ հունիսի սկզբներին և միջոց էի որոնում, տակավին մնում են նույն դրության մեջ, ավելի աճել են, ես դեռ զբաղված եմ նրանցով, և, որ, այսուամենայնիվ, այս ժամանակի ընթացքում ես պարապել եմ, դրել եմ-դու այդ դյուրին չընդունես, հիշիր, որ ամիսներ են անցել, և ես մենակ ես չեմ։ Սա լոկ մի նմուշ է համանման դեպքերի շարունակությունից։ Ինչևիցե, այս թողնենք, առայժմ ես հայտնում եմ իմ շնորհակալությունր այդ շրջանին։

Ինչ վերաբերում է գյուղում ապրելուն, ես մեծ հաճությամբ դյուզում կապրեմ, միայն թե այնպես լիներ, որ երեխաներս չզրկվեին ուսումից։ Բայց դարձյալ կխոսենք այս մասին. գոնե այս ձմեռ այդտեղ կլինեմ։

Ինձանից ու կնոջիցս բարևիր տիկնոջդ ու երեխաներին, հայրիկիդ ու մայրիկիդ, պ. Հակովբին, տիկ. Մարգարիտին, և բոլոր ձերոնց։