Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սյուրպրիզի առիթով և իսկույն ևեթ ընկանք հանգերի ետևից սկսեցինք պատասխանը հորինել։ Մինչև գիշերվա ժ. 2-ը կայարանի խանութում, այնուհետև մյուս օրը Ղարաքիլիսում՝ աշխատեցինք և… երեք բանաստեղծ հավաքված չկարողացանք մի պատասխան գրել։ Սակայն ես վերադարձիս մենակ մի պատասխան եմ գրել, որ հետո եմ ղրկելու քեզ Շուլավերից2։ Այս երկու օրս գնում ենք Շուլավեր։ Ինչ որ եկել եմ գյուղը, մի օր հանգստություն չեմ ունեցել։ Բոլոր անհարմարությունների հետ միասին անընդհատ հյուրեր եմ ունեցել և միշտ խմբերով։

Կաթողիկոսն եկավ այստեղ3, դեսից դենից խոսեցինք, պատկերն էլ հանեցի ձիու վրա նստած, որ ահա ուղարկում եմ քեզ։ Անցյալ օրը Էջմիածնից, իր դիվանադպիր վարդապետից նամակ ստացա4, գրում է, թե երեկ վեհափառը հիշեց ձեզ և հրամայեց գրեմ, որ պատկերը ղրկես իրեն։ Իշխանուհուն բարև հանձնարարեց. ասում է գնացել է հոտած Բորժոմ այս՝ լեռներ թողած։ Բարևիր պ. Հակովբին ու տիկ. Մարգարտին, Ռուստեմին, Ավետիսին ու Հարությունին, ես գիտեմ միայն նրանց կտեսնես։ Սրա հետ նամակ եմ գրում Մարուսյային ու Շուշանին5։ Բարև մերոնցից և տեր Հովհաննեսից։

Քո Հովհաննես

133. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1900, օգոստոսի կեսեր, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ,

Այժմ լավ չեմ հիշում, թե ինչ ասացինք նախորդ բանաստեղծությանդ (թող ներեն մուսաները) մասին, բայց մի առանձին բան չգտանք1։ Միայն շատ ուզեցինք պատասխանել՝ այդ չեղավ, սակայն ես պատասխանել եմ, քեզ կտամ։ Վերջին ուղարկածներիդ մեջ մեկը պլագիատ է, կարդա իմ՝