Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(և անկարելի էր, որ չլինեին առաջուց) առնել, կենդանագործել ու (ավելի պարզ, բայց շքեղ) պատկերացնել, ներկայացնել Հասարակությանը։ Եթե այսպես չլիներ, վայն եկել էր տարել բանաստեղծներին։ Ես այսպես եմ հասկանում բանաստեղծությունը։ Ոչ միայն մտքերը, այլ նույնիսկ երգած նյութերը դեռ արգելք չեն բանաստեղծին, և դարձյալ նյութ են նրա Համար, միայն մի պայմանով, որ կամ մի նոր կողմից լուսավորեիր այն, կամ ավելի ազդու երգեիր ավելի վեր հանեիր, քան կար արդեն։

Ես իսկի չվախեցա, երբ այս տարի (Հրատ<արակչական> ընկ<երության> հրատարակած) Լաֆոնտենի առակների մեջ կարդացի «Ճայ ու չղջիկի» առակը, չգիտեմ ինչ վերնագրով2։ Սրանց ժողովուրդն, ասի, այսպես է պատմում, բանաստեղծն էլ այսպես է երգում, մենք էլ այսպես3։ Երկուսն էլ ինքնուրույն։

Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա։ Դրանով հետաքրքրվելով գտա, որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ զիտնականներր մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայդ այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով. ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձպես եմ ասելու, և, մինչև անգամ, հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունտ, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել։ Ինչպես դու գիտես, իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան։

նախորդ նյութերդ չեմ ուղարկելու, որ նույնը կրկնես ու լավ իմանաս խեղճ բանաստեղծների ղադրը. դու որ չես կարողանում միտքդ պահել մի քանի օր առաջ քո սեփական գրածները և կրկնում, հաա։ Ինչպես անեն նրանք, որ