Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

армянская царевна[1]։ «Դաշնակներն» ու պատկերս ուղարկեց մեր թագուհուն իմ մակագրությամբ՝ Преподносится армянской царевне[2]… Եվ ուղարկեցինք ուղիղ այնտեղ, որտեղ ապրում են Սոլվորինն ու Վելիչկոն5։

Այս վերջին նամակս կլինի. երեքշաբթի այդտեղ կլինեմ։ Հա՛, այստեղ լսեցի, որ Արասխանյանցն էլ է Հրատ<արակչական^> ընկերություն կազմում6. հանճարները միշտ մի որևէ տեղ հանդիպում են իրար7

Քո Հովհաննես

138. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1900, նոյեմբերի վերջ, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Արի մի քիչ զրույց անենք աշխարհքի ունայնության մասին։ Մոսկվայից նամակ եմ ստացել, տես ինչ են գրում «Պոետի ու Մուսայի» մասին և Պոետի մասին։

Հովհաննես

139. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1900, նոյեմբեր-դեկտեմբեր, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Գալու ե՞ս-գրական ցերեկույթ կազմենք։

140. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1900, նոյեմբեր-դեկտեմբեր, Թիֆլիս>

Ֆիլիպ,

Թե ժամանակ ունես՝ արի մի քիչ զակազով բանաստեղծություն անենք։

Հովհաննես
  1. Հայոց թագուհի։
  2. Նվիրվում է հայոց թագուհուն։