գործունեության վրա3։ Դա գրական, մտավոր ինկվիզիցիա է, բայց ինկվիզիցիաների ժամանակը վաղ է անց կացեր
Մի ժամանակ գրեցին, թե Սունդուկյանը մեռավ4… որովհետև-մեր դեմ է, մեզ հակառակ խոսեց։ Մի երեք տարի առաջ գրեցին, թե Թումանյանն իրան թաղեց, ինչո՞ւ- Քալանթարին հակառակ խոսեց5։ Այժմ էլ քեզ վրա են խաչ դնում. ո՜վ մասխարաներ, ո՜վ խեղկատակներ, ի՞նչու եք այդքան զարհուրելի հանդիսացնում այս ժողովրդի մտավոր և հոգեկան թշվառությունը և պղծում եք բառերը՝ առաջամի՜տ, հառաջադիմակա՜ն, լուսավո՜ր…
Մի ուրիշ անգամ կխոսանք գրքիդ և ուրիշների կարծիքների մասին, արդեն մի քանիսը պատրաստվում են գրելու, այժմ շնորհակալ եմ ուղարկած գրքիդ համար։
Ես հիվանդ եմ, շուտով կերթամ ամառանոց։
Քեֆդ քյոք պահիր։
Բարևիր տիրուհուդ և երեխաներիդ։
Ինձ թե նամակ գրես՝ գրիր-Контора Заргарянц, Вартазарянц и К0. այնտեղ եմ այժմ
143. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս–Րաքու
Սիրելի Արսեն,
Նամակդ ստացա1։ Նամակիցդ առաջ Աղայացն եկավ ու պատմեց թե՛ իր գիտեցածը, թե՛ քո ասածը։ Դու խորհուրդ ես տալիս խնդիր գրեմ, նա էլ առաջարկում է, որ գամ այդտեղ։ Բայց ես ոչ նրա ասածն եմ անելու, ոչ քո, թեև իմ այժմյան դրությունը ստիպում է ամեն զիջում անելու։
Եթե այդ քո ասած մարդիկը (որոնց մասին կխնդրեմ ինձ տեղեկություն տաս նամակիդ մեջ), ասում եմ, եթե