Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն լողանում եմ ու խմում այստեղի երկաթի ջրից։ Սի ուրիշ անգամ՝ ջրերի և տեղի մասին։ Լավ ճաշ երբեք չի կարելի գտնել, բայց միշտ կաթը, մածուն, ձու, ճուտ, սրանք կան, այստեղ էլ երկու դուքան կան՝ նրանցից մեկն ու մեկին պետք է դիմել։ Ինձ շատ հարգանքով են վերաբերում։ Մի հանելուկ եմ այստեղացիների համար՝ չգիտեն, թե ինչ եմ։ Էլ տեղ չկա։ Սաստիկ մենակություն եմ զգում. համբուրում եմ քեզ ու երեխաներին։ Բարևիր մերոնց, Աղայաններին, Ստեփանյաններին ու գրիր, երկար նամակ գրիր, հասցես՝ Ахалцых, կհասնի։

Քո Հովհաննես

<Հ.Գ.> Աղայանցը փող ունի՞, թե չէ — կիմանաս։

Օսանին բարևիր-ասա գրիր նամակ։

Առավոտ է, 22։

145. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել—Վիձիսի

<1901>, 2 հուլիսի, Ուրավել

Թանկագին Մարիա Մարկովնա,

Առաջինը Ձեր նամակն էր, որ ստացա Ուրավելում1։

Այսպես տեղ նամակ ստանալը մի առանձին ուրախություն է։ Սկզբում շատ էր տխուր. գրեթե ծանոթ չկար, մարդ չկար, որ հետը խոսեմ։ Մի փիլիսոփա ասում է. աստվածները և անասուններն են սիրում մենակություն, բայց դե ես ոչ աստված եմ, ոչ էլ անասուն։ Միայն Գալֆայանն էր, որ իր տարօրինակ գոռգոռոցներով ինձ կանչում էր շրջակա անտառներից և սկսում վիճել աստծո գոյության, «Մշակի» լրբության2 կամ ամուսնական կյանքի օգտակարության մասին։ Հետո մարդիկ եկան, ծանոթացանք։ Գտնվեցին շատերը, որոնք ծանոթանալուց առաջ ոտանավորներս են ճանաչում, մինչև անգամ անգիր գիտեն (այստեղ շատ սիրում են «Եթե կաս, աստված»3 ոտանավորը, որ այժմ ինձ շատ էլ