Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրակատար աստիճանը, քան թե «իմ կնիկս քեզ մավա կգնամ»[1]։ Ես հանգստանում եմ, երբ կյանքի դիմակի և մարդկանց երեսից դարձած, ձանձրացած, վշտացած գոյության տմարդի կռվից, բաց եմ անում հոգուս գաղտնարանը մեկի առաջ, մխիթարվում եմ և ոգեբերվում, երբ ձախորդության կամ անկման դառն րոպեներին լսում եմ եղբայրական ձայնը… փարատի՛ր, սիրելի ընկեր, եթե կարող էի կասկածել թեկուզ մազաչափ…

Ճամփեն կորցրի, ես ուրիշ բան էի ուզում ասել2։ Ինչի՞ նման էր քո ամսույս 15-ին գրած նամակիդ այն կտորը, որտեղ գրում ես իմ և կնոջս ձերոնց չայցելելու մասին3։ Հիրավի, ես շատ մեղավոր եմ, չնայելով, որ կարող էի մի քանի բան շարել, որ արդարանայի կամ գուցե մի տաս շահի էլ պարտ մնայիր, եթե քո ոճով գրեի։ Միայն նրանցից մեկը սա է, որ քո գնալու օրը ճիշտ չգիտեի և մենք որոշեցինք կիրակի օրր գնալ, այնինչ նրանք ավելի շուտ էին գնացել։ Եվ դրա համար, կարծում եմ, չպետք է քեզանից ներողություն խնդրել, գոնե մեզ թողություն տալու իրավունքը քունը չի։ Հա՛, մի թավուր գրել ես, որ ասի, ախպեր, էս մարդն ով որ է, մի պաշտոնական թուղթ է դրել, ավելի ճիշտ՝ կիսապաշտոնական, ո՛չ եղբայրական նախատինք է և ոչ բարեկամի թուք։ Քո գրածից դուրս է դալիս, որ մենք ձերոնց մոտ գնալով կամ մի առանձին շնորհ կլինեինք արած, կամ… և ոչ թե մի բարեկամական պարտք կատարած։ Իմ չունեցած պատվին չգիտեմ ինչու ես դիպչում. մի հլա մտիկ արա է՜, տես ինչ ես գրում «…երևի Ձեր տան մեծերին այդ բանը հաճո չէր…» մթամ ես փաս էլի. մթամ թե ես, թե Կոշա ժամհարը, որ ռեխդ շաղ չի տաս լավ կլի.. իսկ կնոջս, «…բայց տիկին Օլյան թող համոզված լինի, որ թեև ուղիղ է, որ մերոնք նրան չէին կարող ընդունել այնպես, ինչպես այդ անում են առհասարակ բուն քաղաքացի ընտանիքները (հալբաթ մենք էլ բուն քաղաքացի ընտանիք ենք)

  1. Վստահել։