Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«նրանք»1, ինչպես դու գործ ես ածում քո նամակներում»։ Այո՛, «նրանք» իրանց խոսքն ու բավականություններն են ճանաչում և եթե թույլ տվող լինի՝ ամեն բան միայն դրա համար կծառայեցնեն։ Դեռ ամառը, երբ որ ես հիվանդ, դալուկ նստած էի նրանց առաջ և առաջարկում էի քեզ հետ ամառանոց գնալ, երբ ուրիշներն էլ էին խնդրում, որ մենակ չթողնեն քեզ, որ ես կարողանամ գնալ բժշկվելու, «նրանք», դու ինքդ տեսար, թե ինչ նազեր էին ծախում և ինչպես էին ճանապարհ ցույց տալիս, «ինքն ու իրան երեխաները», «տերտերն էլ չի առողջ», «իրանք էլ են ուզում հանգիստ լինել»,. սպառնում էին, թե մեկը չամադանն ու զոնտիկը կառնի կերթա Ղարախաչ (?), մյուսը՝ Շուլավեր․ երեխաներից էին իբր թե խուսափում։ Դրանով ուզում էին ինձ քարշ տալ իրանց ետևից. երբ տեսան այդպես չեղավ՝ համաձայնեցին, բայց…

Բայց օգոստոսի 8-ին երեխաներին առնում են, գնում Շուլավեր։ Ես հազար ու մի նեղություններով ամառանոց եմ վարձում Աղբուլաղ, որ իմ երեխաներն այնտեղ մի երկու ամիս շունչ քաշեն, ես կռվով մերժում եմ ամառը Շուլավեր տանել երեխաներին և, ահա… ստանում եմ քո ավետաբեր նամակը, որ ինձ դարձյալ համոզում է, թե ես, այնուամենայնիվ, այնպես չեմ վարվում, ինչպես հարկավոր է։ Երեխաներից փախչողները երեխաներին վերցնում են տանում՛օգոստոսի 8-ի բաղաքաղին… Թողնում են քեզ այդտեղ մենակ, «թեև չէին ուզում», ինչպես գրում ես դու ինձ՝ ծիծաղեցնելու համար։

Եվ դու, որ լավ գիտես իմ կամքը, դու, որ նամակ ես ստացել ինձանից այդ մասին, ինձ տեղեկություն ես տալիս նրանց կարգադրության մասին և կնքում ես «երեխաների ցանկությունով» և, ինչպես համբերի մարդ, հանդիմանություններ ես կարդում ինձ, թե «ամեն մեկդ ձեր ցանկությունն եք կատարում, ես մնում եմ մեջտեղը կանգնած»։

Ո՛չ, այդպես չի։ Դու առանց ցանկությունների, նրանք իրանց ցանկություններով գնում եք ձեր ճամփան և «ես