Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտս Աղայանցն ու օրիորդներ են եկել, թե ավելի երկարացնեի։

Բայց մի՞թե Դուք հիվանդ եք, որ բժիշկն արգելում է գրել։

Իսկ Ֆիլիպն ու Ռուստեմը, հարցնում եմ, ասում են՝ լավ է։

Միշտ Ձեր Հ. Թումանյան

166. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Թիֆլիս

1902, փետրվարի 18, Թիֆլիս

Սիրելի բարեկամ Գարեգին հայր սուրբ,

Մեկի կինը մեռել է. այժմ ուզում է կնության առնել իր աներորդու այրի կնոջը։

Խնդրում եմ նամակաբերիս հետ ինձ տեղեկություն ոաք՝ կարելի՞ է, թե չէ։

Ես մի ամիս է հիվանդ եմ1. նոր եմ անկողնից ելել, բժիշկը թույլ չի տալիս տանից դուրս գամ։

Շատ հավանեցի Կարապետ վարդապետի հոդվածը2։

Միշտ Ձեր բարեկամ՝
Հովհաննես Թումուանյան

167. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

<1902> ,7/VII, Բելի Կլյուչ

Սիրելի Ֆիլիպ,

Ստացա քո ուղարկած Շանթի նամակը1։ Ինչպես երևում է, քեֆը շատ լավ է. բուղգալտերի ատեստատն ու դրաման ծոցը դրած՝ գնում է (Փարիզից) Լոզան ամառանոց։ 3-4 ամսից հոս կըլլա2։