Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյոք ե՞րբ բախտ կունենանք կարդալու քո նոր փիլիսոփայա-երգիծա-բանաստեղծական նորելուկ մտքերը։ Այժմ ավելի, քան երբևիցե տրամադիր եմ կարդալու և ծիծաղելու քո փիլիսոփայության վրա։

Իհարկե, դու չես վախենալ իմ այս սպառնալիքից։ Ապագան ճշմարտությանն է, իսկ ճշմարտությունը իմ խոսքերի մեջն է։ Ահա մարգարեի նշանաբանը։ Դեհ, խոսիր, լսում ենք։

Բայց մի քիչ սպասիր, ո՛վ մարգարե։

Անցյալ նամակում որ գրել եմ, թե Շուշանը 25 ռուբլի է թողել, մոռացել եմ (կարծեմ) ասելու, որ 15-ը տանտիրուհուն է տվել, 10-ը՝ ինձ3։ Թե չէ ով գիտի, բոլորը տանտիրոջ վրա կհաշվես ու մնացածը նրան կղարկես։

Բայց գանք փիլիսոփայությանը։ Արդյոք համաձա՞յն ես իմ Ցխրա֊Ծղարոյի գագաթին եկած մտքերի հետ։ Ողջ լեր, ո՛վ մարգարե։

Քո նվաստ առաքյալդ Աբասթումանի ձորերում։

185. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 25 սեպտեմբերի, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Նամակիդ մեջ որ կարդացի1, թե՝ ո՞վ է իմանում միշտ ժարկոե ու կոտլետ են տալիս, այնքան ծիծաղեցի՝ թուլացա։ Երևակայիր, համարյա թե ամեն օր կամ կոտլետ կամ ժարկոե և անխուսափելի սուպը, այն էլ ռուսական։ Իսկ երեկ կաղամբով թխվածք ունեին և խոզի сало. ես միայն հոտիցն ու նայելուց կշտացա։ Բայց առավոտն ու նախաճաշին միշտ կաթն ու ձու ունեմ։ Իրանք շատ համեստ ու բարի են, թե՛ մարդը, թե՛ կինը ու շատ հարգանքով են վերաբերում ինձ։ Մեկ էլ տեսար դուռը կիսաբաց արին մեկն