Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է) կամ ավելի լավ՝ կամուրջի վրա՝ Maтинов-ից առեք, ընչի՞ եք հասարակ բաների փող տալիս, միևնույն գինն է։ Ֆիլիպը գրել է, որ Օլյային փող հարկավորի թե չէ՝ կտանք։ Եթե Արսենից չես ստացել, իմացրու։ Ես, չնայելով կոտլետին ու ժարկոյին, որ ուտում եմ արդեն, լավ եմ, բավական փոփոխություն եմ զգում։ Այնքան մնալու եմ, որ գրես, թե կարոտել եմ։

Արդյոք ծառա ե՞ք բռնել, թե՞ չէ։ Պովար բռնեցեք շուտով, թե չէ երեսդ նորից կբորբոքվի ու կկրկնվի հին պատմությունը։

Երեխաների պարապմունքներին լավ հսկիր, թող պարապելիս առանձնանան, ոչ ոք չխանգարի։ Եթե փող ստանաս, Արեգի ու Արփենիկի հետ նկարվիր Միշչենկոյի մոտ ու ղրկիր ինձ. մյուսների պատկերներն ունեմ, թեև, եթե նկարվեին՝ լավ կլիներ, բայց այդքան երևի չեն ներիլ միջոցներդ։ Նամակ գրիր շուտ-շուտ ու մանրամասն, այստեղ գիտես՝ որքան նշանակություն ունի նամակը։ Բարև բոլորին։

Համբուրում եմ երեխաներին ու քեզ։

Քո Հովհաննես

<Հ.Գ.>Ճաշի մասին գրածս տրտունջ չհամարես։

186. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 25/IX, Աբասթուման

Սիրելի Ֆիլիպ,

Ստացա նամակդ Շանթի կարտը մեջը1։

Այնքան ուրախացա, այնքան ծիծաղեցի, որ կուրծքս ցավեց։ Ով գիտի տասն անգամ կարդացի։ Ինչ կասկած, որ մեր մարգարեությունն է կատարվել։ Այս վերջերս միշտ ուզում էի գրել, բայց անպիտանների ոչ մեկի հասցեն չգիտեի։ Ի՜նչ, հրաշալի բան է եղել. կեցցե՛ «Վերնատունը»,